23:04
Ինրպե՞ս ունենալ խիտ մազեր. ժողովրդական միջոցներ
 

   


Ինրպե՞ս ունենալ խիտ մազեր. ժողովրդական միջոցներ

Գարեջուր. մուգ գույն ունեցող մազերը ցողում են մուգ գույնի գարեջրով, բաց գույնի մազերը` համապատասխանաբար, բաց գույն ունեցող գարջրով:

Մեր տատիկներն ու նրանց տատիկներն  ունեին խիտ մազեր ու նրանք, իհարկե, չգիտեին, թե ինչ  են քիմիական միջոցները:   Նրանք իրենզ մազերը կարգի էին բերում առանց շամպունների, բալզամների ու լաքերի: Ահա նրանց միջոցներից մի քանիսը.

Եթե մազաթափություն ունեք, ապա ցանկացած դեղատնից կարող եք ձեռք բերել բազուկի ձեթ: Այն հրաշալի միջոց է մազերի խնամքի համար: 2 օրը մեկ մազերը տրորեք այդ ձեթով, թողեք 2-3 ժամ`  փաթաթելով սրբիչով,  քանի որ տաքությունից ազդեցությունն ավելի արդյունավետ է դառնում: Իսկ գերազանց կլինի, եթե կարողանաք ողջ գիշերը թողնել, իսկ առավոտյան լվանալ:

Եթե Ձեզ դուր չի գալիս Ձեր սանրվածքը, մազերը դժվարությամբ են սանրվում ու կորցրել են փայլն ու ծավալը, ապա կարող եք սնուցել դրանք դեղնուցային քսուքով. 1 դեղնուցը հարել զեյթունի ձեթի հետ այնքան, որ ստացվի թանձր զանգված, ապա քսել խոնավ մազերին, պոլիէթէիլենե տոպրակ հագցնել գլխին ու վրայից էլ սրբիչ փաթաթել` տաքության համար: 1 ժամից կարելի է լվանալ: Այս միջոցը կարող եք  կիրառել շաբաթական մեկ անգամ:

Մազաթափության դեպքում հարկավոր է սննդի մեջ օգտագործել չիչխանի պտուղներ կամ էլ խմել մատղաշ ճյուղերի թուրմը` 1 ճ.գդալ` 1 լ ջրին: Մազերը լվանալուց հետո   կարելի  է չիչխանի յուղ  ներմերսել  կամ էլ վաղենակի ու գերչակի յուղերի խառնուրդ կիրառել, համապատասխանաբար` 10:1 հարաբերությամբ, ու ներմերսել գլխին մազերը լվանալուց մի քանի ժամ առաջ:

Դափնետերև ու գարեջուր


Դափնետերևը կարգավորում է արյան շրջանառությունը, ունի հակաբորբոքային  հատկություն: Իսկ տերևների եփուկը հրաշալի միջոց է մազերի խնամքի համար: Դրա համար հարկավոր է  մի բռան չափ տերևները եռացնել 1 լ ջրում 20 րոպե ու այդ եփուկով մազերը ողողել ամեն անգամ լվանալուց հետո:

Մազերը մեղր են «սիրում»

Մեղրային դիմակները ևս շատ արդյունավետ են. դրա համար հարկավոր է` 30գ մանրացրած երիցուկի վրա լցնել 100 գ եռման ջուր ու թողնել 15-20 րոպե, ապա հովացնել ու քամել, ավելացնել 1 միջին չափի գդալով մեղր, ավելի լավ է` հալած: Մազերը լվանալ, չորացնել սրբիչով ու այդ պատրաստուկով ցողել, իսկ կես ժամից` լվանալ 1 ճ գդալ քացախ ավելացրած տաք ջրով: Եթե ձեր մազերը չոր են, ապա այս միջոցը կարելի է  կիրառել 10-12 օրը մեկ, իսկ եթե յուղոտ են` 6-7 օրը մեկ:

Կան յուղեր, որոնք կենդանացնում են մազերը ու դարձնում խիտ

Օրինակ` ժոժոբայի կամ էլ թեյածառի յուղերը, որոնք օժտված են նաև հակամանրէային հատկությամբ, կարգավորում են ճարպափոխանակությունը ու վերացնում թեփը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մազերի խնամք | Դիտումներ: 3350 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Մազերի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ