08:24
Ինչպիսի՞ մարդիկ են սովորաբար թմրամոլ դառնում. հոգեբան
 

   

Հոգեբան Սամվել Խուդոյանը, խոսելով թմրանյութերի վտանգի մասին, նշում է՝ «Թմրամիջոցներից շատ արագ է գալիս կախվածություն: Այն բերում է բազմաթիվ հոգեբանական խնդիրների, մարդու մոտ թուլակամություն է ձևավորվում, պատասխանատվության զգացումը գրեթե կորչում է, և անձը անտարբեր է դառնում շրջապատի մարդկանց կարծիքի նկատմամբ: Կախվածությունն այնքան մեծ է դառնում, որ թմրամոլից կարելի է սպասել ցանկացած գործողություն»,-ասում է նա:

 

Ինչպիսի՞ մարդիկ են սովորաբար թմրամոլ դառնում. հոգեբան

 

Թմրանյութերի պարբերաբար օգտագործումը բերում է մահվան.«Այն ուշ թե շուտ բերում է մահվան, դա կարող է տևել տասը տարի, կամ ավելի շատ: Դա կախված է քիմիական նյութի տեսակից, մարդու առանձնահատկություններից»:

Պատճառների թվում Սամվել Խուդոյանը առանձնացնում է անձնային առանձնահատկությունները, ինֆանտիվությունը (մանկականություն), իրական կյանքից ոչ բավարար չափի հաճույք ստանալը: «Մարդը մշտապես ձգտում է հաճույքի, և որոշ պայմանների դեպքում կախում է ստանում թմրանյութերից: Դա բերում է գիտակցության մեջ փոփոխության: Սթրեսները ևս մեծ դեր են խաղում: Կա մարդկանց խումբ, որը փորձում է փախչել խնդիրներից այլ միջոցներով, ինչն էլ բերում է թմրամոլության»:

Հոգեբանը հայտնում է, որ կան մարդկանց տիպեր, որոնք ընդհանրապես հակված չեն կախվածության:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 3082 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: թմրանյութեր, վնասակար սովորություներ, Առողջ ապրելակերպ, հոգեկան անդորր | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ