07:28
Ինչպիսի՞ հագուստն է հարմար առաջին ժամադրության գնալիս
 

   

Ինչպիսի՞ հագուստն է հարմար ժամադրության գնալիսԺամադրությունը աղջկա կյանքում կարևոր իրադարձություններից է, որը պատվով հաղթահարելը ինքնավստահություն է ներշնչում նրանց, իսկ եթե ինչ-որ բան հանկարծ այնպես չի լինում, ապա շատ աղջիկներ իրենց դատապարտում են հուսահատության: 

Ռոմանտիկ ժամադրությանը լավ տպավորություն թողնելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել արտաքինին: Իզուր չէ ասված, որ մարդուն դիմավորում են իր արտաքինով, ճանապարհում` ներքինով: Այդ է պատճառը, թերևս, որ շատ աղջիկներ փորձում են հնարավորինս գեղեցիկ տեսք ունենալ` հաճախ մոռանալով չափի զգացողության մասին: Մենք կներկայացնենք ժամադրության, այսպես ասած, դրես կոդը:

Իհարկե, դուք ցանկանում եք գեղեցիկ և ցանկալի լինել, որպեսզի գրավեք ձեր զրուցակցին, սակայն չպետք է մոռանալ, որ ժամադրության ընթացքում դուք նաև պետք է խոսեք` փորձելով ճանաչել միմյանց ներաշխարհը: Մի պահ մտածեք` ինչ կշահեք դուք, եթե նրա ուշադրությունն ամբողջությամբ սևեռված լինի ձեր մարմնի բարեմասնություններին: Արդյո՞ք դա տեղին կլինի առաջին ժամադրության ժամանակ և արդյո՞ք ճիշտ է, երբ մարդ սիրահարվում է արտաքինին` մոռանալով ներքինի մասին: Ըստ այդմ, բացառեք չափազանց բաց և սեքսուալ հագուստը: Մինի շրջազգեստ տեղին չի լինի, ավելի լավ է ընտրեք միդի չափսի շրջազգեստ: Խուսափեք անթև բլուզներից կամ չափից դուրս բաց լանջաբացվածքով զգեստներից:

Ի դեպ, զգեստների մասին: Սովորաբար ժամադրության հրավիրում են ռեստորան, սրճարան, թատրոն, մի խոսքով` ժամանցի վայրեր: Եթե դուք նախապես չգիտեք, թե ուր եք գնալու, ապա կոկտեյլային, ճչան զգեստները, բարձրակրունկերը կարող են տեղին չլինել, օրինակ, կինոթատրոնում, իսկ ջինսե տաբատը` ռեստորանում: Այնպես որ, խուսափեք չափից դուրս շքեղ զգեստներից, զարդերից, ինչպես նաև ազատ ոճի հագուստից: Ոչ մի դեպքում ժամադրության չի կարելի գնալ կեդերով, ջինսից տաբատով կամ, առավել ևս, շորտերով, եթե, իհարկե, նա ձեզ այգի զբոսանքի կամ պիկնիկի չի հրավիրել:

Իսկ հիմա շպարի մասին: Կանանց թվում է, թե առաջին տպավորությունն ամենակարևորն է, որ դրանից հետո այլևս ոչինչ չես կարող փոխել, բայց իզուր: Իհարկե, դուք երբեք հնարավորություն չեք ունենա` թողնելու համար առաջին տպավորություն, սակայն միշտ կա երկրորդ հնարավորությունը, և, սովորաբար, այդ երկրորդ հնարավորության ժամանակ էլ կանայք ցույց են տալիս իրենց իրական դեմքը` բառիս բուն և փոխաբերական իմաստով: Դուք բոլոր ժամադրություններին չեք կարող գերխնմաված, գերշպարված տեսքով գնալ: Չէ՞ որ կարող են հանպատրաստից հրավերներ լինել, որոնք հնարավոր է չկարողանաք մերժել: Եվ այստեղ է, որ երբեմն ստիպված եք նրա առջև ներկայանալ առանց դրմահարդարման, ճոխ զարդերի և զգեստների: Սա կարող է անսովոր թվալ տղաներին, ովքեր ձեզ միշտ գերխնամված  են տեսնել, և ոմանք հնարավոր է հիասթափվեն, սակայն նրանք, ում դուք գրավել եք ոչ թե ձեր արտաքին տվյալներով, այլ ձեր աշխարհայացքով և մտածելակերպով, կմնան ձեր կողքին և անպայման կասեն` «դու առանց դիմահարդարման ավելի գեղեցիկ ես»:

Հեղինակ` Աշա


Ի՞նչ պետք է իմանա աղջիկը առաջին ժամադրության գնալիս 

 

Ինչպես գրավել տղամարդու սիրտը առաջին ժամադրության ժամանակ 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց | Դիտումներ: 1378 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առաջին ժամադրություն, Երկուսով, բազմազան խորհուրդներ կանանց, Կանայք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ