21:23
Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ հոնքեր
 

   


Կարծում եք` հոնքերի ձևը և գույնը առանձնապես եղանակ չե՞ն փոխում: Սխալվում եք: Իրականում առաջին հայացքից չնչին թվացող այդ մանրուքից է նաև կախված կնոջ դեմքի գրավչությունը: Գեղեցիկ հոնքերն աչքերն ավելի են ընդգծում, քողարկում են հոգնածության հետքերը և թարմություն հաղորդում հայացքին: Հոնքերի ձևն ուղղելով՝ հնարավոր է դիմագծերը նրբացնել, ավելի կատարյալ իդեալական և արտահայտիչ դարձնել: 

Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ հոնքերՀոնքերը կարող են նաև տեղեկացնել մարդու ներաշխարհի, բնավորության մասին, դրանք կարող են դեմքը երիտասարդացնել և ծերացնել: Օրինակ՝ աղեղնաձև հոնքերը երիտասարդացնում են, թավ և լայն հոնքերը խստություն են հաղորդում, շատ երկար հոնքերը, որոնք աչքերի արտաքին անկյունում ցած չեն կախվում, դեմքը թախծոտ են դարձնում և ծերացնում: 
Պետք է ասել, որ դիմագծերին համապատասխան հոնքերի ձևի ընտրության հարցում բնությունը մեծ մասամբ չի սխալվում և, որոշակի սրբագրումներ կատարելով, կարելի է այդ անհատական դիմագիծն ավելի արտահայտիչ դարձնել: Իհարկե, շատ ավելի ճիշտ է դիմահարդարման սրահ այցելելը կամ գոնե դիմահարդարի հետ խորհրդակցելը:

Հոնքերի ձևն ընտրելիս հաշվի է առնվում դեմքի ձևը: Ձվաձև դեմքին աղեղնաձև հոնքեր են սազում, քառակուսի դեմքին՝ երկարավուն, դեպի վեր ձգված, երբեմն նաև՝ աղեղնաձև: Կլոր դեմքի դեպքում հոնքերն ուղղելիս նախապատվությունը պետք է տալ դեպի վեր ձգվող և վերջում մի փոքր կորացող հոնքերին, իսկ երկարավուն դեմքին սազում են ուղիղ, քթարմատից մի փոքր հեռու  տեղադրված հոնքերը: 
Հոնքերն ուղղելիս շատ կարևոր է դրանց երկարության և բարձրության ճշտումը: Հոնքերը պետք է սկսվեն և վերջանան որոշակի կետերում: Քթի ծայրը և աչքի ներսի անկյունը միացնող գիծը շարունակելով՝ նշվում է այն կետը, որտեղից պետք է հոնքը սկսվի: Հոնքերն ուղղելիս ամենաբարձր կետը նշվում է վերին շրթունքի կենտրոնն ու ակնաբիբը միացնող գծի և հոնքի հատման կետում: Հոնքը պետք է ավարտվի քթի ծայրն ու աչքի արտաքին անկյունը միացնող գծի և հոնքի հատման կետում: Այդ կետը չպետք է ավելի ներքևում գտնվի, քան հոնքի սկզբնակետը, հակառակ դեպքում դեմքը տխուր արտահայտություն կստանա: 

  • Հոնքերը հանելու համար ձեռքի տակ պետք է ունենալ կոր ծայրերով որակյալ նրբունելի, հեռացված մազերը մաքրելու փոքրիկ խոզանակ և բամբակի խծուծներ: Ձեռքերը պետք է նախապես լվանալ օճառով, իսկ նրբունելին մշակել սպիրտով: Հոնքերի տակի մաշկին պետք է կրեմ քսել, որպեսզի նրբունելին ավելի հեշտ սահի մաշկի վրայով:
  • Հոնքերը հանելիս մաշկի մշակվող հատվածը պետք է մի փոքր ձգած պահել: Ավելորդ մազերը հանում են մազի աճի ուղղությամբ, հոնքի ներսի անկյունից դեպի դուրս ձգելով: Որքան հոնքերը բարձր են, այնքան աչքերն ավելի մեծ են թվում, այնքան դեմքն ավելի է գեղեցկանում: Այդ պատճառով խորհուրդ չի տրվում հոնքի վերին գծից մազեր հեռացնել նույնիսկ այն դեպքում, երբ որոշել եք բարակ հոնքեր ստանալ (ի դեպ, այդ դեպքում հոնքերի գիծն առավել անթերի պետք է լինի): Մազերը հեռացնելուց հետո մաշկը շփում են սպիրտային լոսյոնի մեջ թրջած բամբակե խծուծով: Ավելի անցավ մազահեռացման համար կարելի է դրանից 5-7 րոպե առաջ հոնքերի վրա տաք ջրում թրջած բամբակի խծուծներ դնել, իսկ մազահեռացումից հետո մաշկի կարմրությունն անցկացնելու համար՝ սառը թրջոց: 
  • Երբ արդեն հոնքերի հիմնական ձևն ամրագրված է, կարելի է ձևն ու գույնը պահպանելու համար օգտվել դիմահարդարման բազմազան միջոցներից: Մատիտներն ու ստվերաներկերը պետք է համապատասխանեն ձեր մազերի գույնին կամ լինեն 1-2 նրբերանգով մուգ:              
  • Հոնքերը ներկելու համար ավելի ճիշտ է մասնագետին դիմելը, քանի որ դիմահարդարի օգտագործած ներկերն ավելի երկար են պահպանվում: Հոնքերի ընդգծման ամենաարդյունավետ միջոցը պերմանենտ դիմահարդարումն է: Նկարված հոնքերի պահպանման ժամկետը վեց ամսից երեք տարի է՝ կախված գունանյութի տեսակից և մաշկի տակ թափանցելու խորությունից: Բարակ և նոսր հոնքերի դեպքում դա գերազանց լուծում է, քանի որ տատուաժն իսկական աղվամազի տեսք է տալիս: 
  • Հոնքերն ուղղելու ինչպիսի ձև էլ ընտրեք, միշտ հիշեք, որ արդի նորաձևությունը հոնքերի ձևի հարցում ոչինչ չի պարտադրում: Այդ պատճառով էլ հոնքերն ուղղելիս պետք է հիմնվել գեղեցիկի մասին սեփական պատկերացումների վրա և դիմել մասնագետի օգնությանը:  
  • Ամենօրյա խնամք: Ամեն օր երեկոյան դեմքը մաքրելիս մի՛ մոռացեք նաև հոնքերը մաքրելու մասին: 
  • Հոնքերն ամեն օր անհրաժեշտ է սանրել, անկախ դրանց երկարությունից և հաստությունից: Ինչպես և գլխի մազերը սանրելու դեպքում պետք է նախ հակառակ ուղղությամբ սանրել, հետո մազերի աճման ուղղությամբ: 
  • Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ հոնքերԼրացուցիչ խնամք: Օգտակար են հոնքերի մերսումները: Բոլոր հպումները պետք է կատարել հոնքերի երկարությամբ՝ քթարմատի մեջտեղից սկսելով, շարունակելով դեպի քունքերը՝ յուրաքանչյուր հպումը՝ 2-3 անգամ: Այդպիսի մերսումն օգնում է ձերբազատվել ավելորդ լարվածությունից, որն էլ երբեմն գլխացավի պատճառ է դառնում: 
  • Խիտ և մետաքսանման հոնքեր ու թարթիչներ ունենալու համար դրանք պետք է պարբերաբար սանրել գերչակի կամ ձիթապտղի յուղի, գլիցերինի կամ էլ մազերն ամրացնող որևէ հեղուկի մեջ թրջած խոզանակով:
  • Մազերի աճը խթանելու համար կարելի է հոնքերին առավոտյան և երեկոյան քսելու համար հատուկ խառնուրդ պատրաստել. 30 կաթիլ A վիտամինի և 15 կաթիլ E վիտամինի խտանյութերին ավելացրեք 1-ական թեյի գդալ բուսայուղի և գերչակի յուղ, այնուհետև ստացված լուծույթին ավելացրեք լանոլինի քսուքի մեկ սրվակի պարունակությունը: Այս խառնուրդը 2-3 ամսվա ընթացքում կանոնավորապես քսեք հոնքերին: 
  • Հոնքերի մազաթափման դեպքում կարելի է օգտագործել դիմակներ:
  • Թուզ: Տրորած պտուղները եփել կաթի մեջ, քսել մի քանի շերտ թանձիֆի վրա և դնել հոնքերի նոսրացած  հատվածներում: Ծածկել պոլիէթիլենային թաղանթով, հետո՝ խավոտ սրբիչով և պահել մեկ ժամ: Եթե մեկ ամսից այս բուժումն արդյունք չտա, պետք է դադարեցնել: 
  • Վաղենիկ (նարգիզ): Այս դեղաբույսի ծաղիկներից թուրմ պատրաստել: Թուրմը խառնել հավասարաչափ ջրի հետ: Թանզիֆի քառակի ծալած շերտերը թրջել լուծույթում և 1-1,5 ժամ դնել հոնքերի մազաթափված հատվածներում: Գործողությունը կրկնել ամեն օր կամ մեկ օր ընդմիջելով:  
  • Ձեթ: Վերցնել մեկական թեյի գդալ բուսական յուղ և գերչակի յուղ, ավելացնել 2-3  կաթիլ կամֆորայի յուղ: Այս խառնուրդը կարելի է օգտագործել նաև թարթիչների թափվելու դեպքում: Եթե ձեռքի տակ գերչակի և կամֆորայի յուղ չունեք, կարելի է սահմանափակվել միայն բուսական յուղով, որը պետք է նախապես տաքացնել, մեջը թաթախել բամբակի խծուծը և հոնքերի վրա դնել 5-10 րոպե:               


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 8837 | Ավելացրեց: Admin | Տեգեր: դեմքի խնամք, հմայք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ