19:09
Ի՞նչ են սիրում մազերը
 

   

Նրանք այնքան քմահաճ են: Նրանց պետք է սիրով խնամել, փայփայել:
Լվանալը պարտադիր չէ:
Բացի բալզամից և կոնդիցիոներից, որոնք պահում եք մազերի վրա 3-5 րոպե, ինչպես նաև քսուքներից, գոյություն ունեն նաև սփրեյներ, լոսյոններ և բալզամներ, որոնք չեն պահանջում մազերը լվանալ:

Մի քանիսը թաց մազերին են քսում անմիջապես լվանալուց հետո, մյոաները կարելի է նաև չոր մազերին քսել: Այդ միջոցները նպաստում են մազերի ամրացմանը և հեշտացնում են սանրելը:

Ի՞նչ են սիրում մազերը

Ճիշտ ջերմաստիճան

Ֆենի և կլոր խոզանակի օգնությամբ կարող ես սանրվածքի հրաշքներ ցուցադրել: Բայց մի՛ մոռացիր, որ չափից դուրս տաք օդը վատ է ազդում մազերի վրա:
Աշխատիր ֆենն այնքան էլ մոտ չպահել մազերին: Եթե հաճախ ես ֆեն օգտագործում, ուշադրություն դարձրու «ջերմակտիվ» մակագրությամբ միջոցներին, որոնց մեջ պարունակվող մազերի համար օգտակար նյութերը սկսում են «գործել» տաքի ազդեցությամբ:

Եթե ձեր մազերը նորմալ են կամ չոր (հատկապես եթե չոր են), պարզապես անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ մազերի համար յոդային քսուքներ օգտագործել: Դրանք լինում են տաք և սառը: Յոդային քսուքները հիանալի սնուցող, վերականգնող հատկություն ունեն:
Քսուքը 20-40 րոպե պահում են գլխին, ապա լվանում են քիչ շամպունով ու ջրով:

Մազերի առողջ ծայրեր

Երկար մազերի ամենախոցելի հատվածը դրանց ծայրերն են: Ցավոք, եթե դրանք արդեն վնասված են, սկսել են ճյուղավորվել, այդ պրոցեսը կարելի է կանգնեցնել միայն վնասված հատվածները կտրել-հեռացնելով: Ճյուղավորված ծայրերը ժամանակավորապես կարելի է կպցնել հատուկ նյութերի օգնությամբ, որոնք առկա են մազերի խնամքի համար նախատեսված միջոցների շարքում: Եթե մշտապես կտրեք մազերի ծայրերը, ստիպված չեք լինի վարսավիրանոցում հիմնովին «վերանորոգել» ձեր մազերը:

Աղբյուր


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մազերի խնամք | Դիտումներ: 1825 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Մազերի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ