15:28
Ի՞նչ է պետք ձիգ կրծքեր ունենալու համար. գիտնականներ
 

   

Ֆրանսիացի գիտնականները ձիգ կրծքեր ունենալու համար խորհուրդ են տալիս դադարել կրծկալ կրել: Նրանք վստահեցնում են, որ կանայք, ովքեր իրենց հանդերձարանում ազատվել են կրծքերը «համակարգող» այդ պարագայից, կարող են հպարտանալ իրենց ձիգ կրծքերով. գրում է The Local-ը:

 
Ի՞նչ է պետք ձիգ կրծքեր ունենալու համար. գիտնականներ


Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ կրծկալն առողջությանը ոչ մի օգուտ չի տալիս և մեծ կրծքեր ունեցող կանանց չի օգնում հաղթահարել մեջքի ցավը կամ որևէ կերպ թեթևացնել մեջքի վրա ընկնող ծանրությունը:

Բեզանսոնի համալսարանի գիտնական պրոֆեսոր Ժան Դենի Ռույոնը, 15 տարի ուսումնասիրելով կանացի կուրծքը և դրա հետ կապված խնդիրները, նշում է. «Բժշկական, ֆիզիոլոգիական և անատոմիական տեսակետից կուրծքը ոչ մի օգուտ չի ստանում այն հանգամանքից, որ կրծկալի միջոցով նրա վրա քիչ է ազդում գրավիտացիոն ուժը: Ընդհակառակը, դրանից կուրծքը սկսում է կախվել»:

Ուսումնասիրություններն անցկացվել են Բեզանսոնի հոսպիտալում, ուր դրանց մասնակցել է 18-35 տարեկան 130 կին:

Գիտնականը նշում է, որ այս տարիքի կանայք առանց կրծկալի թեթև են շնչում, սակայն դա չի վերաբերում 45 տարեկանից մեծ կանանց, ովքեր երեխաներ ունեն:

Գիտնականներն ավելի վաղ նշել էին, որ փարթամ կուրծք ունեցող կանայք 80%-ով ավելի շատ են հակված շաքարային դիաբետին:


Ինչպե՞ս մեծացնել կրծքերը տնային պայմաններում


Ինչու՞ են տղամարդիկ ձգտում մեծ կրծքերով կանանց


Հետաքրքիր ու անհավանական փաստեր կրծքերի մասին 

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 4102 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Դիետաներ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ