09:48
Ի՞նչ աքսեսուարներ կրել ամռանը
 

   

Ի՞նչ աքսեսուարներ կրել ամռանըԴեռևս տարիներ առաջ Կոկո Շանելը նկատել է. «Ընտրելով աքսեսուարներ, հրաժարվեք նրանից, որը վերցրել եք ամենավերջում»: Նշանավոր դիզայները կողմնակից էր աքսեսուարների լակոնիկությանը և չէր սիրում ավելորդ զարդեղեն: Սակայն այս սեզոն դիզայներները մոռացել են Շանելի խորհուրդը և առաջարկում են ամռանն օգտագործել հնարավորինս շատ աքսեսուարներ:

Այս սեզոնի բոլոր աքսեսուարները պետք է լինեն մեծ և անգամ հեռվից ուշադրություն գրավեն: Dolce&Gabbana-ն առաջարկում է կրել էկլեկտիկ, տարբեր մետաղներից կազմված ականջօղեր, Balmain և Versace-ն իրենց հավաքածուներում ներկայացրել են խոշոր մատանիներ: Նորաձև են նաև պլաստիկից և ծաղկավոր զարդերը:

Սեզոնը բացվել է 1920 թվականների «Մեծ Գեբսի» ֆիլմի նշանաբանով. շիկը, փայլը, գեղեցկությունը տեսանելի են ամեն դետալում:

Էթնիկ ոճը նորաձև է ինչպես երբեք: Միգուցե այն պատճառով, որ դա հիշեցնում է ճանապարհորդությունների մասին: Աֆրիկյան ոճի գունագեղ, կենդանակերպ նախշերով կամ հնդկական ոճի զարդերը շատ նորաձև են:

Գլխի զարդերն այս տարի շատ նման են ծաղկեպսակի, ընդ որում ոչ միայն ծաղիկներով զարդարված, այլ նաև տարբեր հատապտուղներով: Ժապավենով ծաղկեպսակները հիշեցնում են ուկրաինական ազգային ոճը: Հիպիական ոճի շղթայաձև կապերը նույնպես նորաձև են:

Ճոխ, սպիտակ գլխարկները կամ արևային ծղոտե գլխարկները միշտ են նորաձև, քանզի պաշտպանում են արևից: Կրեք դրանք մեծ ակնոցների հետ:

Բարակ շիֆոնից և մետաքսից գլխին կապելու կտորները կրեք նույնաերանգ բլուզկաների հետ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Աքսեսուարներ | Դիտումներ: 923 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: աքսեսուարներ, ամառ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ