10:45
Ի՞նչ անել, երբ տղամարդու մազերն սկսում են արագորեն թափվել
 

   


Հարց՝ «Վերջերս գլխիս մազերն սկսել են թափվել: Կարծես թե նորմալ կենսակերպ եմ վարում, բայց մազերս խրձով թափվում են: Շատ եմ անհանգստանում»: Ստեփան Ա.:

Ի՞նչ անել, երբ տղամարդու մազերն սկսում են արագորեն թափվել

Եվրոպական բժշկական կենտրոնի բժիշկ-դերմատոլոգ Անահիտ Ավդալյանը հայտնում է, որ նման կարծես անսպասելի ճաղատացումը կարող է տարբեր պատճառներ ունենալ:  
Եվ ամենատհաճն այն է, որ կարող է կապված լինել ժառանգական գործոնի հետ: Այնպես որ ուշադիր զննեք ձեր հարազատներին: Եթե ձեր խմբակային լուսանկարը բիլիարդի գնդակների դասավորություն է հիշեցնում, ուրեմն կանխել ճաղատությունը, ցավոք, չի ստացվի:
Այլ տարածված գործոններից են սթրեսը (ուժեղ ապրումները), երկաթի պակասը, վահանաձև գեղձի պաթոլոգիան: Ավելի հազվադեպ հանդիպող բայց դժվար բուժվող այլ հիվանդություններ էլ կան՝ ինքնաիմունային (երբ սեփական իմունիտետը հարձակվում է իր իսկ բջիջների վրա, և ճաղատացումն, ընդ որում, միակ ախտանիշտ չի լինում):
Ավելի հստակ ախտորոշման համար պետք է դիմել դերմատոլոգ-տրիխոլոգի:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մազերի խնամք | Դիտումներ: 2088 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Մազերի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ