08:04
Առողջ մարդու 8 սովորույթները
 

   

Առողջ մարդու 8 սովորույթներըՈրքա՞ն հաճախ ենք հիվանդությունների համար բժշկի դիմում: Թեև ամեն ինչ չէ, որ բժշկի ձեռքում է: Շատ բան էլ մեզանից է կախված: Առողջությունը քրտնաջան աշխատանք է: Իհարկե, ցանկացած մարդու համար օգտակար են ֆիզիկական վարժությունները: Հարկավոր է ճիշտ սնվել, հրաժարվել վնասակար սովորություններից: Բայց կան բազմաթիվ օգտակար սովորույթներ,- գրում է Raut.ru​-ն որոնք օրվա մեջ 60 վայրկյանից ավելի ժամանակ չեն պահանջում: Իրականում առողջությունը ձևավորվում է ձեռնտու ընտրությունից, որը մարդ կատարում է ամենօրյա կյանքում:

Կոշիկները դռան մոտ թողեք

Կոշիկը մուտքի դռան մոտ թողնելու ճապոնական բազմադարյա ավանդույթն արդիականությունը չի կորցրել նաև մեր ժամանակներում: Ճապոնացիներն այդ սովորույթը հորինել են՝ այդ կերպ հարգելու տան մարությունը: Կոշիկները տան մոտ հանելը սովորույթ դարձնելու դեպքում կարելի է տունը պահպանել ավելորդ փոշուց ու կեղտից: Բացի այդ, հանելով կոշիկը, մարդը հրաժեշտ է տալիս սթրեսներին և ընկղմվում տան հարմարավետ մթնոլորտում:

Ամեն օր մաքրեք լեզուն

Կարիեսի և լնդերի հիվանդությունների առաջացումը կանխում է ոչ միայն ատամների մաքրումն ու ատամների թելի օգտագործումը, այլև լեզվի մաքրումը: Բերանի խոռոչը մաքրելիս դրա մասին հաճախ ենք մոռանում, չնայած մանրէները հենց լեզվի վերևի շերտի վրա են հավաքվում, որոնք կարող են բերանի տհաճ հոտի պատճառ դառնալ: Ատամները մաքրելուց հետո զգուշորեն մաքրեք նաև լեզուն: Ամեն օր այդ անելով՝ կհեռացնեք մանրէներն ու սննդի մնացորդները, որոնք ատամնափառի առաջացման գլխավոր պատճառն են:

Ձեռքի մեջ փռշտացեք

Ոչ միշտ է ձեռքի տակ անձեռոցիկ լինում, որով հազի կամ փռշտոցի ժամանակ կարող եք փակել քիթն ու բերանը: Այդ դեպքում կարելի է ափով փակել բերանը: Բայց անհրաժեշտ է խուսափել ձեռքը քթին և բերանին կպցնելուց, որը կարող է այնքան էլ մաքուր չլինել: Բայց եթե օդում փռշտաք, կարող եք վարակի տարածման աղբյուր դառնալ:

Բավարար քանակությամբ ջուր խմեք

Եթե չեք կարող պարզ ջուր խմել, ապա դրան մի փոքր համ ավելացրեք: Բաժակի մեջ մի կտոր կիտրոն, նարինջ կամ լայմ դրեք: Ջրին հագեցած համ ու հոտ կհաղորդեն ելակն ու մորին: Իսկ ամռան տապը կարող են հաղթահարել անանուխը, կիվին և վարունգը: Այս հավելումները կթարմացնեն ջրի համն ու այնքան վնաս չեն հասցնի, ինչպես գազավորված ըմպելիքները:

Աչքերին հանգիստ տվեք

Շատերը համակարգչի առջև շատ ժամանակ են անցկացնում: Ողնաշարի ոչ ճիշտ ձևն ու վատ լուսավորությունը կարող են աչքերի լարվածության և գլխացավերի պատճառ դառնալ: Աչքերն ամենօրյա ծանրաբեռնվածությունից պաշտպանելու համար բժիշկները խորհուրդ են տալիս յուրաքանչյուր 20 րոպեն մեկ անգամ 20 վայրկյան ընդմիջում անել: Կարճատև ընդմիջումների ընթացքում անհրաժեշտ է ուշադրությունը սևեռել հոգնածությունը նվազեցնող ինչ-որ բանի վրա: Կարելի է արյան շրջանառությունը կարգավորող պարզ վարժություններ կատարել:

Ամեն օր արևից պաշտպանող կրեմ քսեք

Արևից պաշտպանող կրեմի ամենօրյա օգտագործումն օգնում է մաշկը պաշտպանել ծերության նշաններից և նվազեցնում է մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այնպես որ՝ եթե ժամանակը դանդաղեցնելու ոչ թանկարժեք միջոց եք փնտրում, սովորություն դարձրեք տարվա բոլոր եղանակներին արևից պաշտպանող կրեմն օգտագործել:

Փոխեք ամանները լվանալու սպունգը

Թվում է՝ զուգարանակոնքը տան ամենակեղտոտ հատվածն է, որի վրա մեծ թվով մանրէներ են հավաքվում: Բայց այդպես չէ: Տանն առողջությանը սպառնացող բազմաթիվ այլ վայրեր կան: Օրինակ` խոհանոցի լվացարանը, ընտանի կենդանու ամանը, լոգախցիկն ու լոգարանը: Ամանները լվանալու սպունգը հաճախ օգտագործվում է նաև սեղանը մաքրելու և հում մսի արյունը սրբելու համար: Իսկ դրա ոչ հարթ կառուցվածքը կատարյալ միջավայր է մանրէների, սնկերի և բորբոսի առաջացման համար: Սպունգն ախտահանելու համար ամեն երեկո այն 30 վայրկյան միկրոալիքային վառարանի կամ ամանները լվացող սարքի մեջ դրեք:

Երբ բարկանում եք, հաշվեք մինչեւ 10-ը

Երբ բարկության նոպա եք ունենում, դանդաղ, խորը շունչ քաշեք և մինչև 10-ը հաշվեք: Այս պարզ միջոցը կօգնի նվազեցնել ձեր բարկությունն ու խուսափել մեծ վեճից: Խորը շունչը կօգնի թուլացնել նյարդային համակարգը, կհեռացնի բացասական զգացումներն ու սթրեսային իրավիճակը:

 


 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1291 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջություն, Առողջ ապրելակերպ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ