21:53
Հագուստ, որն այժմ նորաձև չէ
 

   


FashionYan-ը գրում է՝

Շատ է խոսվում այն մասին, թե ինչն է նորաձև, որոնք են սեզոնի հիթերը կամ թրենդները` հաճախ մոռանալով նշել այն մասին, թե ինչն է դուրս եկել նորաձևությունից:  Թեև ժամանակակից նորաձևությունը, կարծես, հետևում է «ոչ մի ավելորդ բան» սկզբունքին, այնուամենայնիվ, ներկայացնում ենք հագուստի որոշ տեսակներ, որոնք այժմ այդքան էլ արդիական չեն:

Ռետինե երկարաճիտ կոշիկներ: Այս տեսակի կոշիկները մի քանի սեզոն առաջ էին ակտուալ, բայց ոչ հիմա, երբ թրենդներում կաշին է, մորթին, սուր ծայրով, բարակ կրունկներով կամ պլատֆորմի վրա կոշիկները:

Հագուստ, որն այժմ նորաձև չէ

Գործած կոշիկներ: Դժվար է հասկանալ, թե այս տեսակի կոշիկները երբ մտան նորաձևություն, բայց որ նրանց ”կյանքը”  կարճ տևեց, դա փաստ է ;)

Հագուստ, որն այժմ նորաձև չէ

Օձիքներ: Թեև գործած, այսպես ասած, դնովի օձիքների արդիականությունը դեռ լիովին չի մարել, այդուհանդերձ, խորհուրդ կտամ չչարաշահել այս աքսեսուարի օգտագործումը, մանավանդ որ թրենդներում հսկայական չափերի վզնոցներն են, որոնք պարզապես տեղին չեն նայվի օձիքների հետ:

Հագուստ, որն այժմ նորաձև չէ

Ջինսե շրջազգեստներ: Թեպետ ջինսը միշտ ակտուալ է, սակայն այս սեզոնին նորաձև էին ջինսե վերնաշապիկներն ու բաճկոնները, սակայն դա նույն կերպ չանդրադարձավ կիսարջազգեստների վրա:

Հագուստ, որն այժմ նորաձև չէ

Փակ պարանոցով բլուզներ (водолазки): Սրանց հատկապես ցանցային, թափանցիկ տեսակները բոլորովին ակտուալ չեն, էլ չեմ խոսում սովորական կտորից կամ գործվածքով տեսակների մասին:

Հագուստ, որն այժմ նորաձև չէ


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մոդայի միտումներ | Դիտումներ: 4506 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Մոդայի միտումներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ