00:46
Գարուն 2015-ի նորաձև միտումները
 

   

Միլանում կայացած Նորաձևության շաբաթին ներկայացվել են գարուն-ամառ 2015-ի լավագույն հավաքածուները: Բավականին տպավորիչ է եղել Gucci-ի ցուցադրությունը: Ներկայացվել են միատոն ոճային զգեստներ, ինչպես նաև ռետրո ոճի տունիկաներ:

 

Ուշագրավ է նաև Դոնաթելա Վերսաչեի նոր հավաքածուն: Նա իր մոդելներով ցուցադրել է 60-ականներին հատուկ մթնոլորտը: Նրա նոր հավաքածուն առանձնանում է զսպվածության՝ առանց հատուկ դեկորների:

Նորաձևության սիրահարներին շատ է դուր եկել Dolce & Gabbana-ի նոր հավաքածուն, որը համատեղել է իսպանական զգացմունքներն ու իրական արքայությունը: Դիզայներական այս դուետն իր հավաքածուն ստեղծելիս օգտվել է իսպանական կոլորիտով:

Prada-ի հավաքածուն նույնպես աչքի է ընկել իր զսպվածությամբ: Բոլոր մոդելների առանձնահատկությունը կարերի կրետիվ մշակումն է:

Նորաձևության տան հավաքածուն առաջարկում է մինչև ծունկը երկարությամբ կամ միդի կիսաշրջազգեստներ, որոնք կարելի է կրել բարձր գոլֆերով կամ երկարաճիթ կոշիկներով:

Հատուկ էֆեկտների վարպետ Philipp Plein-ը բեմի վրա իսկական ստորջրյա մի աշխարհ է ներկայացրել: Հավաքածուն հագեցած է եղել ծովի խորքերը, թռչուններ և ծաղիկներ նկարագրող փրինթերով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մոդայի միտումներ | Դիտումներ: 1817 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Մոդայի միտումներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ