08:37
Եթե ծոմ եք պահել կամ քաղցել, միանգամից շատ ուտելը վտանգավոր է
 

   

Եթե ծոմ եք պահել կամ քաղցել, միանգամից շատ ուտելը վտանգավոր էԳիտությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ այս կամ այն պատճառով մի քանի օրերի կամ շաբաթների ընթացքում քաղցած մնացած մարդիկ հանկարծակի մահացել են, հենց սկսել են բնականոն սնվել։ Ինչո՞ւ են նրանք մահացել։ Եվ ինչո՞ւ երկարատև քաղցից հետո չպետք է շատ ուտել։ 

 

Այս հարցերի պատասխանները տալիս է գաստրոէնտերոլոգ  Հայկ Մանասյանը։

Պարզվում է՝ մահանալ հնարավոր է նաև «սովորական» շատակերությունից, որի արդյունքում մարսողական համակարգը ծանրաբեռնվում է, ուղեղից և սրտից արյան արտահոսք է տեղի ունենում, որը որոշ դեպքերում կարող է սրտի հանկարծակի կանգ առաջացնել։ Պարզվում է՝ եթե երկար ժամանակ քաղցած մնալուց հետո մարդիկ շատ ուտեն, ռիսկերն զգալիորեն կաճեն այսպես կոչված «վերասնման համախտանիշի» պատճառով։
Բանն այն է, որ երկարատև քաղցից հետո (երկար է համարվում 7 և ավելի շատ օրերի ընթացքում քաղցը) օրգանիզմում որոշ փոփոխություններ են տեղի ունենում, և այն սկսում է հյուծվել։ Այդպիսի վիճակում գտնվող մարդը եթե շատ ուտի, նրա օրգանիզմում ավելի, ոչ պակաս վտանգավոր փոփոխություններ տեղի կունենան, որոնց արդյունքում սիրտը կարող է կանգնել։

Գաստրոէնտերոլոգի խոսքով այդպիսի բան տեղի է ունեցել, օրինակ, բանտարկյալների հետ, որոնք, երկարատև զրկանքներից հետո վերջապես հայտնվելով հարազատների կողքին, սկսել են կտրուկ լավ սնվել, և նրանցից ոմանք հանկարծակիորեն մահացել են։

Եթե դուք մի քանի օրերի ընթացքում թերսնվել եք կամ ընդհանրապես ոչինչ չեք կերել (օրինակ՝ ծոմ եք պահել), հիշեք, որ դրանից հետո անմիջապես չի կարելի ուտել. հետևանքները կարող են ողբալի լինել։ Մասնագետի խոսքով երկարատև քաղցից հետո պետք է աստիճանաբար սկսել սնվել։ Ավելին, ցանկալի է դա բժիշկների հսկողության ներքո կատարել։

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 709 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջություն, Առողջ ապրելակերպ, մարմնի խնամք, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ