09:06
Չնախաճաշելու վնասները
 

   

Երեխաների աճող օրգանզիմի և մտավոր զարգացման համար նախաճաշն ուղղակի պարտադիր է: Մասնագետները պարզել են, որ առավոտյան չնախաճաշող երեխաներն իրենց մտավոր ունակություններով նկատելիորեն հետ են մնում այն երեխաներից, ովքեր դպրոց գնալուց առաջ նախաճաշում են:

 

Չնախաճաշելու վնասները

 

Մեծահասակները նույնպես իրենց օրը պետք է սկսեն նախաճաշով: Տարածված այն կարծիքը, որ առավոտյան ոչինչ չուտելով կարելի է մեկ անգամով պակասեցնել սննդի ընդունման քանակը և նիհարել, թյուրիմացություն է: Սննդաբան-բժիշկները ճիշտ հակառակն են պնդում. նրանք, ովքեր առավոտյան չեն նախաճաշում, երեկոյան ժամերին ստիպված են կրկնակի ուտել, որպեսզի լրացնեն օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների և նյութերի օրվա չափաբաժինը: Իսկ դա անխուսափելիորեն բերում է գիրացման: Նրանք խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում չհրաժարվել նաև ճաշից ու ընթրիքից` պահպանելով օրգանիզմի նյութափոխանակությունն ու մարսողությունը կարգավորող ոսկե կանոնը. սնունդ ընդունել հաճախ, սակայն փոքր չափաբաժիններով: 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 805 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան, օգտակար խորհուրդներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ