10:22
Բրայան Աթվուդի բիժուտերիայի հավաքածու
 

   


Բրայան Աթվուդը, ով հայտնի է շքեղ կոշիկների մոդելավորմամբ, ուժերը փորձել է նաև բիժուտերիա ստեղծելու ուղղությամբ: Դիզայները ներկայացրել է բիժուտերիայի հավաքածու` ոսկու և կաշվի համադրությամբ: Հավաքածուն հիմնականում ներառում է տարբեր ոճերի և չափսերի ապարանջաններ:



Դիզայները նաև մոդելավորել է մի շարք նորաոճ կլաչեր, որոնք նույնքան շքեղ և պայծառ են, որքան Աթվուդի ստեղծած կոշիկները: Կլաչերը կարելի է կրել և՛ երեկոյան զգեստների, և՛ ամենօրյա հագուստների հետ:



Ապարանջանները հմայիչ աքսեսուարներ են երեկոյան զգեստների համար, ինչպես նաև ներդաշնակ են նայվում ամենօրյա հանդերձանքի հետ: Հավաքածուն պատրաստված է Իտալիայում. այն նաև հասանելի է առցանց տարբերակով, վաճառվում է Աթվուդի նյու-յորքյան խանութում:






















Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Աքսեսուարներ | Դիտումներ: 1172 | Ավելացրեց: Admin | Տեգեր: աքսեսուարներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ