22:39
Բուրմունքի օգտագործումը հնում
 

   

 Հնում անուշահոտություն օգտագործելու ամենատարածված եղանակներից մեկը բնակարններում և հասարակական շենքերում անուշաբույր տարածելն էր հոտավետ նյութեր այրելու միջոցով:

Բուրմունքի օգտագործումը հնումԺամանակակից օծանելիքների հայրենիքը համարվում է Հին Արևելքը: Եգիպտացիները անուշահոտությունների մեծ սիրահար  էին: Յուրաքանչյուր կին ուներ իր նախընտրած  բուրմունքը, որը պահում էր թանկարժեք անոթներում:
Օգտագործվում էին նաև մուշկ, մեռոն և այլ նյութեր, լվացվելու և լողանալու ջրեր, յուղեր և անուշահոտություններ: Եգիպտոսում արտադրվող մեծ քանակությամբ անուշահոտություններ օգտագործվում էին երկրում, բայց եգիպտացիները օծանելիքային նյութեր և դրանցից պատրաստի արտադրանքներ արտահանում էին Հին Արևելքի ուրիշ երկրներ: Եգիպտական մշակույթի  ազդեցության տակ գտնվող ասորեստանցիները և բաբելոնացիները նույնպես լայնորեն էին օգտագործում անուշահոտությունները: Հունաստանում, ուր օգտագործում էին Եգիպտոսում արտադրված անուշահոտությունները, գտան յուղերը և ճարպերը անուշաբույր դարձնելու եղանակը: Միջնադարում Կիպրոս կղզում ստեղծվեցին
«Շիպր» օծանելիքը:
 
Օծանելիքները Հունաստանից թափանցեցին Հին հռոմ:

Շատ հասարակական շենքեր անուշաբուրվեցին կա՛մ անուշաբույր ջրերով, կա՛մ բուրումնավետ հեղուկ յուղերի ցողացրելու միջոցով: Իտալիայում առանձնապես արագ զարգացավ օծանելիքի արտադրությունն այն բանից հետո, երբ Իսպանիայից փոխառնվեց գինու սպիրտի  ստացման մեթոդը թորման ճանապարհով: Իտալիայից օծանելիքի արվեստը տարածվեց Ֆրանսիա, որտեղ հոտավետ բույսեր աճեցնելու համար կլիմայական պայմանները բարեպաստ էին: Այստեղ պետությունը մի շարք օրենքներով և դեկրետներով խրախուսեց օծանելիքի արտադրությունը: Ժամանակակից օծանելիքի արտադությունը, իր առավել լիարժեք զարգացումն ստանալով, այժմ արտադրում է ամենատարբեր անուշահոտ  նյութեր` հեղուկ, պինդ, փոշենման:

Աղբյուր


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օծանելիք | Դիտումներ: 1298 | Ավելացրեց: Admin | Տեգեր: օծանելիք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ