07:20
Անանուխը հնուց հայտնի է որպես անփոխարինելի հանգստացուցիչ
 

   

Անանուխը հնուց հայտնի է որպես անփոխարինելի հանգստացուցիչԱնանուխի հայրենիքը միջերկրածովյան երկրներն են: Այն համարվել է Ափրոդիտեի սիրելի խոտը: Հռոմում անանուխի ճյուղերով մաքրում էին հատակն ու պատերը մտքի պայծառության համար:

Դեռևս հնուց օգտագործվող անանուխի թեյը հայտնի է որպես հանգստացնող և ախորժակը լավացնող միջոց: Այն նպաստում է սրտամկանի աշխատանքի բարելավմանը, խորհուրդ է տրվում օգտագործել ստենոկարդիայի, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի ժամանակ: Օգնում է նաև մկանային ցավերի, բրոնխիտի, հարբուխի, գլխացավի, աղիքային ցավերի ժամանակ: Դրա միջոցով կարելի է պայքարել նաև անքնության, սթրեսների, դաշտանադադարի պատճառով առաջացող տհաճ երևույթների դեմ:

Ստամոքսի հիվանդությունների դեպքում 2 ճաշի գդալ չոր անանուխի վրա լցրեք 1 բաժակ եռացրած ջուր և թողեք 0,5 ժամ: Ուտելուց 15 րոպե առաջ խմեք 1/3 բաժակ:

Շաքարախտի դեպքում օգտագործում են անանուխի և խատուտիկի արմատների խառնուրդը 3 թեյի գդալ չոր անանուխին խառնելով 1 թեյի գդալ չոր խատուտիկի մանրացրած արմատներ: Խառնուրդին ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր և մեղմ կրակի վրա եփել 5-7 րոպե: Թուրմը խմել 50-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ:

Գլխացավի ժամանակ անանուխի թարմ տերևները դրեք ճակատին և կապեք, մինչևցավը կմեղմանա:
Սնկային հիվանդությունների ժամանակ չոր անանուխը մանրացրեք, փոշի սարքեք և լցրեք մաշկի վնասված հատվածների վրա: Թողեք 1 ժամ, այնուհետև հոսող ջրով լվացեք և չորացրեք:


 

 


Подпишитесь на доски (Գեղեցկություն և առողջություն) следующих пользователей Pinterest: Օգտակար.

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1064 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ սնունդ, Առողջ ապրելակերպ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ