10:45
Ամառային Զգեստներ 2014
 

   

Ի՞նչը կարեղ է ավելի գեղեցիկ լինել, եթե ոչ աամառային գունավոր կամ ծաղկավոր զգեստը: Իսկապես, կինն ավելի հմայիչ և կանացի է շրջազգեստով, քան տաբատով: Բացի հմայիչ լինելուց ամռան շոգ եղանակին շատ ավելի հարմար է կրել թեթև շրջազգեստ: Հաշվի առնելով այս անվիճելի առավելությունները՝ դիզայներները ներկայացրեցին ամառային զգեստների բոլորովին նոր ընտրանի՝ գեղեցիկ նախշերով և վառ գույներով: Ահա ևս մի ընտրանի, որը ներկայացնում է 2014 թվականի ամառային զգեստների գեղեցիկ նմուշներ: Ներկայացնում է ladies.am-ը:

Ամառային Զգեստներ 2014

Ամառային զգեստի գլխավոր առանձնահատկություններից է թեթև և բնական կտորը, որն առավել հարմար է բարձր ջերմաստիճանի պայմաններում: Բնական կտորը թույլ է տալիս մարմին շնչել, չի ճմռթվում, և այն հարմար կլինի կրել թե՛ ցերեկը, թե՛ երեկոյան:

Համաձայն 2014 ամառ նորաձևության թրենդների, զգեստները հիմնականում վառ գույների են կամ նախշերով: Ամռան ամենանորաձև նախշը ծաղիկներն են: Կարճ ծաղկավոր զգեստն անտարբեր չի թողնի ոչ մեկին:

Ավելի դասական և պաշտոնական ոճի համար կարող եք ընտրել միագույն ծնկին հասնող զգեստ, որը կարելի է համադրել դասական կոշիկներով և սանրվածքով:

Ազատ ամառային ոճի համար Դուք հնարավորություն ունեք ընտրելու ցանկացած գույնի և կտրվածքի զգեստ: Եթե Դուք համարձակ եք, և Ձեր կառուցվածքը թույլ է տալիս կրել կարճ շրջազգեստ, ընտրեք ցանկացած վառ գույնի կարճ զգեստ, համադրեք այն բարձրակրունկ կոշիկներով կամ սանդալներով և Դուք կունենաք շլացուցիչ տեսք:

Ամռան ոճի անբաժանելի մասն են կազմում զարդերն ու աքսեսուարները: Ձեր ամառային զգեստն էլ ավելի գրավիչ դարձնելու համար փնտրեք լավագույն համադրությունը. կարող եք ընտրել գեղեցիկ արևային ակնոցներ, թևնոց կամ վզնոց (եթե զգեստն ունի համապատասխան բացվածք):


Ամառային Զգեստներ 2014

Ամառային Զգեստներ 2014

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մոդայի միտումներ | Դիտումներ: 1858 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Մոդայի միտումներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ