09:00
Ականջների նորօրյա թշնամին՝ ականջակալներ
 

   

Ականջների նորօրյա թշնամին՝ ականջակալներԱյսօր հաճախ կարելի է հանդիպել երիտասարդների, որոնք ամենուր փողոցում, տրանսպորտում, դասերի ժամանակ, տանը, ականջակալներ են կրում: Ուշադրություն չգրավելու համար նրանք նախընտրում են վակուումային ականջակալները, որոնք բավականին փոքր են և մտցվում են ականջների մեջ:

Այդպիսով ձայնն ավելի լավ է լսվում և կողքի աղմուկներն էլ չեն խանգարում: Սակայն այս սովորությունը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել գլխապտույտների, ականջների մեջ աղմուկի, լսողության վատթարացման:
Ականջի անցքում գտնվող մկանները սահմանափակում են բարձր ձայների մուտքը ներքին ականջ: Եթե դրանք տևական ժամանակ ազդում են ներքին ականջի վրա, մկանները թուլանում են և այլևս չեն կարողանում այն պաշտպանել, ինչը հանգեցնում է այն բջիջների վնասմանը, որոնք իմպուլսները հաղորդում են Ուղեղին: 

Ականջների համար ամենավտանգավորը բարձր հաճակախականությամբ ձայներն են: Հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար պետք է վերահսկել աղմուկի մակարդակը: Թույլատրելի է ձայնի այն մակարդակը, որի ժամանակ լսելի են շուրջը գտնվող մարդկանց խոսակցու-թյունները:

Չի կարելի երաժշտություն լսել, որի բարձրությունը գերազանցում է 60%-ը և չի կարելի լսել 60 րոպեից ավելի: Ավելի խելամիտ է օգտվել այնպիսի ականջակալներից, որոնք ծածկում են ականջախեցին ամբողջությամբ:


 


Подпишитесь на доски (Գեղեցկություն և առողջություն) следующих пользователей Pinterest: Օգտակար.


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 850 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան, օգտակար խորհուրդներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ