22:41
2014-ի Մազերի ամենավառ երանգների 8 միտումները
 

   

2014 թվականի ամենանորաձև մազերի գույներն են օմբրե, պլատինում, դիփ-դայս և վառ երանգներ: Այս հոդվածում դուք կծանոթանաք այնպիսի հմտությունների, որոնք շնորհիվ կընտրեք ձեր անհատականությանը հարմար լավագույն գույնը:

2014-ի Մազերի ամենավառ երանգների 8 միտումները

Մազերի գույների ամենանորաձև միտումները

1. Օմբրե երանգը շարունակում է մնալ նորաձև: Այս գույնը սևահերների համար:

2. Պլատինում խարտյաշ երանգը առավել տարածված է խարտյաշների շրջանումև ընդգրկում է մեղրագույնից մինչև սառը ավելի բաց երանգներ: Խարտյաշ մազերը գեղեցիկ են, սակայն սազում են մաշկի ոչ բոլոր երանգներին:

3. Սև մազերը ձանձրալի են թվում, սակայն Քեմբրիջի դքսուգին բնական սևահեր է շքեղ տեսք ունի: Բազմաթիվ կանայք հրաժարվում են իրենց բնական շագանակագույն մազերից և գունավորում դրանք հագեցած շագանակի կամ կարամելի երանգներով:

4. Բայալաժ երանգը փոթորկում է գեղեցկության սրահներն ու հարմար է մազերի բոլոր տեսակների համար, սակայն հատկապես խարտյաշ մազերի համար:

5. Խարտյաշ կամ "շագանակագույն խարտյաշ" երանգը կատարելապես հարմար է խարտյաշ կամ սև մազերի համար:

6. Կարմիր մազերը այս տարվա ամենանորաձևն են, սակայն երանգները ձգվում են կարմրա-ոսկեգույնից մինչև հագեցած կարմիրը: Այս գույնը սազում է ցանկացած կնոջ, սակայն անհրաժեշտ է ընտրել ճիշտ երանգը:

7. Վառ, առկայծող երանգները բացահայտ առաջատար են, օրինակ Քուլ-Էյդ երանգը առավել երիտասարդ տեսք է հաղորդում:

8. Հագեցած բազմագույն երանգները նույնպես չեն նահանջել: Որոշակի մազերը գունավորվում են տարբեր գույների, իսկ մյուս հատվածը` թողնվում բնական:

Շագանակագույն մազեր

Քեյթ Միդլթոնի` ուշադրության կենտրոնում հայտնվելու հետո, սև մազերն առավել նորաձև դարձան: Եթե ունեք գունատ մաշկ և շագանակագույն մազեր, ավելի լավ է առավել բաց երանգ նախընտրել: Շատ մուգ երանգները ձեզ տարիքից մեծ ցույց կտան:

Մազերի խարտյաշ ծայրեր
Քիչ են այն կանայք, ովքեր մեծ հասակում գեղեցիկ բնական խարտյաշ մազեր ունեն: Տարիքի հետ, նույնիսկ բնական խարտյաշ մազերը մգանում են: Եթե ցանկանում եք խարտյաշ լինել, սակայն ունեք մուգ մազեր, ապա դուք պետք է որոշակի պրոցեդուրաներ անցնեք գեղեցկության սրահում:

Կարմիր մազեր
Գրեթե բոլոր կանայք կարող են ունենալ կարմիր մազեր, սակայն անհրաժեշտ է ընտրել ճիշտ երանգը: Եթե ցանկանում եք կարմիր ներկել ձեր մազերը, ապա մի փորձեք դա անել ինքնուրույն: Անպայման խորհրդակցեք մասնագետի հետ:

Շքեղ սև մազեր
Աֆրիկացի-Ամերիկացի կանայք ընտրության մեծ հնարավորություն ունեն, երբ խոսքը գնում է գունավորման մասին: Կարելի է երանգավորել մազերը, թեթև ընդգծել դրանք, ուղղել և այլն:

Մոխրագույն մազեր
Բազմաթիվ կանայք, ովքեր ունեն մոխրագույն մազեր, ցանկանում են գունավորել դրանք: Այդ դեպքում ավելի հեշտ է ստանալ խարտյաշ երանգ, իսկ այնուհետև, ցանկության դեպքում, մգեցնել մազերը: Շատերը չեն էլ ցանկանում փոխել իրենց մոխրագույն մազերի գույնը, և նրանց մազերը շատ գեղեցիկ են:

Աղբյուր:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մոդայի միտումներ | Դիտումներ: 2051 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Մոդայի միտումներ, Մազերի խնամք, նորաձևություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ