![]()
  kiss.am Կանանց համար նախատեսված բոլոր ամսագրերում ու վեպերում միշտ կարելի է կարդալ անչափ գեղեցիկ, քնքուշ, փխրուն հերոսուհու և ջերմ, հավատարիմ, ուժեղ ասպետի մասին: Նման ամսագրեր ու սիրավեպեր ընթերցելուց հետո կինը երազում է հանդիպել այնպիսի մի սուպերմենի հետ, որը իրեն ամեն օր ծաղիկներ կնվիրի, կսիրի ու կպահպանի և կկատարի իր բոլո՜ր-բոլո՜ր ցանկությունները:
Երբեք մի ցածրացրու տղամարդուն: Դա նրա ինքնավստահությունը չի բարձրացնի, իսկ քեզ այդ հարկավոր չէ: Մի՛ քննադատիր և, մանավանդ, մի՛ ծաղրիր նրան: Հետաքրքրություն հանդես բեր այն ամենի նկատմամբ, ինչով նա հրապուրվում է՝ լինի ֆուտբոլ ու բռնցքամարտ կամ կենդանիներ: Միշտ ոգևորիր նրան: Միշտ համոզված ասա, որ նա ուժեղ է, տաղանդավոր, և նրա նպատակները շատ շուտով անպայման կիրականանան, ճիշտ չէ անվերջ խղճահարություն դրսևորել նրա նկատմամբ: Դա թուլացնում է տղամարդու կամքի ուժը, ոգին: Քնքշությունը և հոգատարությանը պարզապես անհրաժեշտ են, բայց խղճահարությունը բոլորովին այլ՝ վնասակար հետևանքներ է բերում: Տղամարդը ազատություն է սիրում... Թույլ տուր, որ նա ինքը որոշի, թե ինչը ինչպես պետք է անի և՝ երբ: Մի՛ կտրիր նրան իր սիրելի զբաղմունքներից, հնարավորին չափ ընկերակցիր նրան: Մի՛ խանգարիր, եթե նա մերթընդմերթ ցանկանա մնալ մենակ: Ոչ տևական միայնությունը թարմացնում ու նոր շունչ է տալիս տղամարդուն:
Ահա, մեր կարծիքով, այն ամենը, ինչ պետք Է անես դու, մեր սիրելի, ուժեղ կին Էակ, որպեսզի կողքիդ ունենաս այն տղամարդուն, որը քո երազների մարմնավորումն Է և քո երազանքներն իրականացնողը... Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1471 |
| | |