Մանտրա հաջողության համար
![]()
  kiss.am ![]() • Տու՛ր մարդկանց ավելին, քան նրանք ուզում են և արա դա սրտանց: • Անգիր սովորիր քո սիրած բանաստեղծությունը: • Մի՛ լսիր լսածդ ամեն ինչին, մի ծախսիր ունեցածդ մինչև վերջ, մի քնիր այնքան երկար, որ հոգնես կամ հոգնածություն զգաս: • Ամեն անգամ ասելով` «Ես սիրում եմ քեզ»` պատկերացրու՛ դա աչքիդ առաջ: • Ամեն անգամ ասելով` «Ներողություն»` նայի՛ր մարդու աչքերին: • Հավատա՛ սիրուն առաջին հայացքից: • Երբեք մի՛ անտեսիր քո երազները: • Սիրի՛ր ի սրտե և կրքոտ: Միգուցեև դու ցավ ապրես, բայց դա միակ ճանապարհն է լեցուն ապրելու քո կյանքը: • Քո բոլոր վեճերը հարթի՛ր մաքուր ուղիներով, առանց վիրավորելու: • Երբեք մի՛ դատիր մարդկանց ըստ նրանց հարազատների: • Խոսի՛ր դանդաղ, ընդ որում` մտածելով արագ: • Եթե քեզ ուղղում են հարց, որին դու չես ցանկանում պատասխանել, ժպտա և ասա` «Իսկ դուք ինչու եք ուզում իմանալ»: • Հիշի՛ր որ ամենանմեծ սերը և ամենամեծ ձեռքբերումները նվաճվում են առավելագույն ռիսկի գնով: • Զանգի՛ր մայրիկիդ, իսկ եթե չես կարող, մտածիր նրա մասին: • Եթե պարտվել ես, սխալիցդ դաս քաղիր: Հիշիր ոսկե օրենքների մասին. • Հարգի՛ր ինքդ քեզ: • Հարգանքով վերաբերվիր ամեն ինչի: • Պատասխանատու եղիր քո բոլոր արարքների համար: • Թույլ մի՛ տուր փոքր վեճին ընկերությունը խզելու պատճառ դառնալ: • Ամեն անգամ, եթե սխալ ես գործել, անմիջապես քայլեր արա այն ուղղելու համար: • Ժպտա՛ ամեն անգամ, երբ խոսում ես հեռախոսով, և զրուցընկերները կզգան դա լսափողի մյուս կողմում: • Որոշակի ժամանակ անցկացրու միայնակ: • Օգտվի՛ր փոփոխություններից, բայց մի փոխիր արժեքներդ: • Հիշի՛ր, որ լռությունը երբեմն լավագույն պատասխանն է: • Ավելի շատ կարդա գրքեր և քիչ դիտիր հեռուստացույց: • Վարի՛ր բարի և ազնիվ կյանք, քանի որ երբ տարիներ հետո վերհիշես ապրածդ օրերը, նորովի կվայելես դրանք: • Վստահի՛ր Աստծուն, բայց ուշադիր վերաբերվիր ունեցվածքիդ հսկողությանը: • Հիշի՛ր, որ կարևոր է լավ մթնոլորտը տանը: • Արա՛ ամեն ինչ, որ ձեր տանը լինի խաղաղ ու ներդաշնակ: • Եթե վիճել ես հարազատներից մեկի հետ, վեճը հարթելիս քննարկի՛ր միայն ընթացիկ, ներկա խնդիրը: • Մի՛ պրպտիր անցյալը: • Կարողացի՛ր տեսնել ամեն ինչի ենթատեքստը: • Կիսվի՛ր քո գիտելիքներով, դա ուղին է դեպի անմահություն: • Նուրբ վերաբերվիր քո մոլորակի հանդեպ: • Եղի՛ր բնական, լսիր բնության կանչը: • Զբաղված եղիր միայն քո գործերով: • Մի՛ վստահիր այն զուգընկերոջը կամ զուգընկերուհուն, ով համբուրվում է բաց աչքերով: • Գոնե մեկ անգամ տարվա մեջ այցելի՛ր մի այնպիիսի տեղ, որտեղ երբեք չես եղել: • Եթե շատ գումար ես վաստակում, մի մասը տրամադրի՛ր բարեգործութան: Դա լավագույն պարգևն է, որ ճակատահգիրը կարող է տալ քեզ: • Հիշի՛ր, որ երբեմն «չհասնելն» էլ ձեռքբերում է: • Հիշի՛ր, որ լավագույն հարաբերությունն այն է, երբ սերը միմյանց հանդեպ նախընտրելի է պարզապես միասին լինելու անհրաժեշտությունից: • Քո հաջողությունների մասին դատի՛ր ըստ նրա, թե ինչից ես հրաժարվել տվյալ բանին հասնելու համար: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1528 |
| | |