Ապրելու արվեստ. ԱՅՍՕՐ...
![]()
  kiss.am ![]() 1. Դու այսօր կապրես այնպես, ասես քո վերջին օրն է: Այն իրոք վերջինն է, որովհետև հետո էլ երբեք չի կրկնվի: 2. Դու, վստահ ես, որ այսօր երջանիկ կզգաս և կկարողանաս քո զգացողությունները կիսել ուրիշների հետ: 3. Այսօր դու տոն կպարգևես քո մարմնին, կհետևես արտաքինիդ, կհարդարես մազերդ, կօգտագործես ամենալավ օծանելիքն ու մնացած քսուքները, դուրս կգաս մաքուր օդում զբոսնելու: 4. Այսօր դու անպայման քեզ համար օգտակար որևէ նոր բան կկարդաս, օգտակար հոգուդ և սրտիդ համար: 5. Այսօր կվերլուծես բոլոր քո թերությունները, որոնք բացասական վիճակի են հասցրել: Պատճառը նախևառաջ քո մեջ կփնտրես և կաշխատես վերացնել: Դու մյուսներին չես քննադատի ու դատապարտի, քանի որ ինքդ կատարելություն չես: 6. Այսօր դու քեզ կստիպես միայն լավ արարքներ կատարել, որոնք քեզ կշեղեն քո վատ սովորույթներից, որոնց պատճառով հիմա տառապում ես: 7. Այսօր դու կփորձես ընդմիշտ հրաժեշտ տալ քո հոգսին, կփորձես պարզապես մոռանալ այն: Դուրս վռնդել քեզնից ու գիտակցությանդ մեջ դռները նրա ետևից փակել: 8. Այսօր դու կկազմես քո օրվա գրավոր պլանը և կառաջնորդվես նրանով: Օրվա վերջում արդյունքներն ի մի կբերես` ինչը հաջողվեց և ինչը` ոչ, և ամենակարևորը` ինչու: Այս գրառումները կարգապահություն կհաղորդեն և կօգնեն լավ տիրապետել ինքս քեզ: 9. Այսօր դու մեկ ժամ կտրամադրես պասսիվ հանգստի, մեկ ժամ ոչինչ չես անի և ոչ մի բանի մասին չես մտածի: Դա ուժ և էներգիայի պաշար կտա` ինքդ քեզ և քո խնդիրների վրա աշխատելու: 10. Այսօր դու ոչնչից չես վախենա: Քո բոլոր դժբախտությունները վախից են: Վախի բացակայությունը կօգնի, որ այս իսկ վայրկյանից երջանիկ լինես: Դու որոշեցիր ու դարձար երջանիկ: Վստահ ես, որ այն մարդիկ, ում սիրում ես, նրանք էլ քեզ են սիրում: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1340 |
| | |