Հարց հոգեբանին. «Շտապել եմ հարաբերություններս սերտացնել, այժմ հետապնդում է ինձ»
  kiss.am Հարց Ծովափում հանգստանալու ընթացքում ես ծանոթացա մի երիտասարդի հետ և սիրահարվեցի: Մեր զգացմունքը փոխադարձ էր, և նա որոշեց տեղափոխվել ինձ մոտ: Մենք սկսեցինք համատեղ կյանք: Սակայն սիրահարվածությունն անցավ, կրքերը հանդարտվեցին, և ես հասկացա, որ մենք բոլորովին չենք համապատասխանում միմյանց, տարբեր մարդիկ ենք: Մի քանի ամիս շարունակ ձգձգում էի մեր բաժանումը: Այդ ընթացքում նա լիովին բացահայտեց իր իրական դեմքը, և ես որոշեցի հեռանալ նրանից: Այժմ նա ինձ հանգիստ չի թողնում, ուղղակի հետապնդում է, սպառնում, նույնիսկ փորձում է խղճահարություն հարուցել: Իմ կյանքում հիմա նաև մեկ այլ խնդիր է ծագել. ես պատրաստվում եմ երեխա ունենալ նրանից: Ես համոզված եմ, որ նորից նրա նկատմամբ իմ հոգում ոչ մի զգացմունք չի արթնանա, իսկ ինչ վերաբերում է երեխային, ապա ես մտածում եմ, թե արժե՞ արդյոք խաչ քաշել սեփական անձի վրա հանուն այն բանի, որ երեխան հայր ունենա: Գուցե հետագայում ես կհանդիպեմ այն մարդուն, որին իսկապես կսիրեմ, և երեխան կմեծանա երջանիկ ընտանիքում, երջանիկ ծնողներ կունենա: ՊատասխանՀավանաբար դու շատ արագորեն ես կտրուկ որոշումներ ընդունում: Կրքին տրվելով՝ դու առանց երկար մտածելու կյանքդ կապել ես այդ տղամարդու հետ, առանց նրան լավ ճանաչելու որոշել ես նրանից երեխա ունենալ, իսկ հիմա ուզում ես հրաժարվել նրանից և հավանաբար այդ որոշումը նույնպես լավ մտածված չէ: Վերլուծի՛ր ձեր հարաբերությունները, մտածի՛ր, թե ինչ կարող է տալ քեզ ձեր համատեղ կյանքը, և ի վիճակի ես արդյոք միայնակ մեծացնել երեխային: Ամեն ինչ ծանրութեթև անելուց հետո աշխատիր վերջնական որոշում կայացնել և դատիր բանականությամբ, ոչ թե սրտով: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1383 |
| | |
Ծովափում հանգստանալու ընթացքում ես ծանոթացա մի երիտասարդի հետ և սիրահարվեցի: Մեր զգացմունքը փոխադարձ էր, և նա որոշեց տեղափոխվել ինձ մոտ: Մենք սկսեցինք համատեղ կյանք: Սակայն սիրահարվածությունն անցավ, կրքերը հանդարտվեցին, և ես հասկացա, որ մենք բոլորովին չենք համապատասխանում միմյանց, տարբեր մարդիկ ենք: Մի քանի ամիս շարունակ ձգձգում էի մեր բաժանումը: Այդ ընթացքում նա լիովին բացահայտեց իր իրական դեմքը, և ես որոշեցի հեռանալ նրանից: Այժմ նա ինձ հանգիստ չի թողնում, ուղղակի հետապնդում է, սպառնում, նույնիսկ փորձում է խղճահարություն հարուցել: Իմ կյանքում հիմա նաև մեկ այլ խնդիր է ծագել. ես պատրաստվում եմ երեխա ունենալ նրանից: Ես համոզված եմ, որ նորից նրա նկատմամբ իմ հոգում ոչ մի զգացմունք չի արթնանա, իսկ ինչ վերաբերում է երեխային, ապա ես մտածում եմ, թե արժե՞ արդյոք խաչ քաշել սեփական անձի վրա հանուն այն բանի, որ երեխան հայր ունենա: Գուցե հետագայում ես կհանդիպեմ այն մարդուն, որին իսկապես կսիրեմ, և երեխան կմեծանա երջանիկ ընտանիքում, երջանիկ ծնողներ կունենա:
Պատասխան