Անահիտ (34տ.) «Մեր որդու մոտ պոռնոգրաֆիկ տեսասկավառակ ենք գտել»:
![]()
  kiss.am ![]() «Ամուսինս մեր ավագ որդու մոտ պատահաբար պոռնոգրաֆիկ տեսասկավառակ է գտել (նա 11 ու կես տարեկան է): Նստել-մտածում ենք` ինչպիսի ռեակցիա տալ և պե՞տք է արդյոք: Խորհուրդ տվեք, խնդրում եմ, ինչպես վարվել երեխայի հետ նման իրավիճակում»: ![]() Դեռահասությունն այն տարիքն է, երբ մեծանում է հետաքրքությունը սեռային ոլորտի հանդեպ: Ես խորհուրդ կտայի ամեն դեպքում խոսել տղայի հետ գտած սկավառակի վերաբերյալ: Եթե ձեր ամուսինը նորմալ հաղորդակցվում է որդու հետ, թող նա խոսի: Սկսել պետք է նրանից, որ պատահաբար եք գտել այդ դիսկը և կուզենայիք քննարկել դա իր հետ: Կարևոր է ճշտել, թե որտեղից է հայտնվել այդ տեսասկավառակը (նա ի՞նքն է հետաքրքվել ու ձեռք բերել, թե՞ ընկերներն են տվել: Եթե ընկերները, ապա կոնկրետ ով, չի՞ վկայում արդյոք այդ ֆիլմն այն մասին, որ տղան «վատ շրջապատ» է ընկել): Հարցրեք` ինչ զգացմունքներ է տեսածը առաջացրել իր մեջ (11 տարեկանում այդ բովանդակությամբ դիսկը կարող էր «հոգեկան խեղման» ենթարկել երեխային): Մի ճնշեք և ոչ մի դեպքում մի ամաչեցրեք նրան, չի կարելի նաև ծիծաղի առարկա դարձնել նրա հետաքրքությունը: Շատ կարևոր է բացատրել, որ սեռական հարաբերությունների պարտադիր պայմանը հոգեկան մերձությունն է: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1326 |
| | |