![]()
  2ov.am Հասունացման տարիքն իզուր չէ, որ անվանում են «դժվար»: Մարդը դառնում է լրջմիտ, արարքները` խոհուն, բայց երազանքները բավական առաջ են անցնում իրականությունից. դեռահասն ուզում է լինել այնպիսին, ինչպես իրեն տեսնում է իր երևակայության մեջ: Տղաները դառնում են ինքնամփոփ, աղջիկներն ամեն չնչին առիթով կարող են հուզվել: Առաջանում են նոր և ուժեղ ցանկություններ. դրանք բնական են: Խնդիրն այլ է` արդյոք մարդն իր կամքին կենթարկի ցանկությունները, թե ցանկություններն իրենց կենթարկեն մարդուն:
Ցավոք, հաճախ դեռահասները, իրենց արտաքին հատկանիշներով իրենց համարելով չափահաս, չկարողանալով կամ չցանկանալով զսպել իրենց զգացմունքները, վաղ են սկսում «չափահաս կյանքը»` դրան նախապատրաստված չլինելով ո’չ բարոյապես, ո’չ տեղեկացվածության առումով: Հաճախ կատարելով լուրջ քայլ՝ պատանիներն ու աղջիկները պատկերացում անգամ չեն ունենում սեռական հիգիենայի մասին, չեն պատկերացնում իրենց հարաբերությունների բոլոր հնարավոր հետևանքները, չեն գիտակցում, թե ինչ պատասխանատվություն կարող է ընկնել իրենց վրա իրենց և ուրիշի ճակատագրի համար: Շատ կարևոր է այդ տարիքում, երբ դեռահասի մոտ առաջանում են բազում անսպասելի խնդիրներ ու հարցեր, վստահելի մեկին ունենալը, լինի դա հայր, մայր, ուսուցիչ, ավագ եղբայր կամ խելացի ավագ ընկեր, որոնք ընդունակ կլինեն գրագետ և նրբանկատորեն բացատրել, թե ինչ է տեղի ունենում նրա հետ, ինչպես նաև օգնել հասկանալ սեփական վարքագծի հնարավոր հետևանքները: Ոչ պակաս կարևոր է հենց այս տարիքում հասկանալ ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների վնասները և վտանգները: Ֆիզիոլոգիայի մասին ունեցած տեղեկություններից, պատանիների և աղջիկների, ինչպես նաև տղամարդկանց և կանանց փոխհարաբերությունների ճիշտ լուսաբանումից է կախված դեռահասների ֆիզիկական և բարոյական առողջությունը, կյանքի պլանները, հետագայում` նրանց ստեղծած ընտանիքների ապագան:
Լ.Ալեքսանյան, Ն. Թորոսյան, Ա. Մուրադյան Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1802 |
| | |