Զգացմունքների ճնշումը վնասում է առողջությանը
![]()
  doctors.am ![]() Զգացմունքները պետք է արտահայտել. դա բարելավում է առողջությունը Վերջերս հետազոտության արդյունքում պարզվել է, որ զգացմունքները թղթին հանձնելը նպաստում է հոգեբանական խնդիրների և ֆիզիկական վնասվածքների արագ լավացմանը: Այս հետազոտությունն ապացուցում է, որ էմոցիաների արտահայտումը բարելավում է մարդու առողջությունը: Հետազոտությանը մասնակցել է 50 մարդ: Նրանք բաժանվել են 2 խմբի: Մի խմբի անդամները 3 օրվա ընթացքում օրական 20 րոպե գրում էին վնասող իրադարձության և իրենց զգացումների մասին: Մասնակիցներին խորհուրդ էր տրվում ծայրահեղ անկեղծ լինել: Նրանց առաջարկում էին նաև արտահայտել այնպիսի մտքեր, որոնք առաջ երբեք չէին բարձրաձայնել: Երկրորդ խմբում նույնպես գրի էին առնում մտքերը, սակայն առանց զգացումների, ցանկությունների արտահայտման: Երկու շաբաթ անց մասնակիցները ենթարկվել են բիոպսիայի, ինչը նրանց մաշկի վրա վերքեր է թողել: Գիտնականները հետագայում ամեն օր նկարել են վերքերի լավացման գործընթացը: 11 օրից էմոցիաները գրի առնող մասնակիցների 76%-ի վերքերը լավանցել էին: Մյուս խմբում լավացել էին մասնակիցների միայն 42%-ի վերքերը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1615 |
| | |