Դրական հույզերն ուժ են տալիս
 

   kiss.am


Իրենց կյանքը դրական հույզերով լցնող մարդիկ մեծացնում են ընկալման ճկունությունը և կյանքի փորձություններին դիմանալու կարողությունը: Այսպիսին են Հյուսիսային Կարոլինայի համալսարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:


Դրական հույզերն ուժ են տալիս

Ամերիկացի գիտնականները հետազոտել են դրական լիցքերը և դրանց ազդեցությունը կյանքով բավարարված լինելու վրա: «Մենք պարզել ենք, որ եթե մարդը կյանքում երջանկության է ձգտում՝ դրան հասնելու լավագույն միջոցն ամենօրյա հաճելի մանրուքներին սևեռվելն է,- ասում է հետազոտության հեղինակ Բարբարա Ֆրեդրեկսոնը:- Անգամ փոքրիկ ուրախությունները դրական զգացմունքների առիթ են դառնում և մեր կյանքը դարձնում ավելի անմիջական, իսկ դա ուժ է տալիս՝ դիմակայելու սթրեսներին և տհաճություններին, խուսափելու դեպրեսիայից և շարունակելու անձնական վերելքը»:

Նման դեպքերում տրվող ավանդական հարցերի փոխարեն այս հետազոտության շրջանակներում մասնակիցներն ամեն օր մեկ ամսվա ընթացքում կազմում էին «զգացմունքների հաշվետվություն»: «Դա մեզ հնարավորություն տվեց ավելի ստույգ տեղեկություններ հավաքել մարդկանց զգացմունքների մասին, հետևել հույզերի անկումներին և վերելքներին»,- բացատրեց Ֆրեդրեկսոնը: Հետազոտության հեղինակները գտնում են, որ մարդը չպետք է անպայման դրական հույզերի վրա կենտրոնանա՝ շրջանցելով բացասական զգացմունքները: Արդյունքները ցույց տվեցին, որ դրական հույզերի միջին, կայուն մակարդակ ունեցող մասնակիցների շրջանում տհաճությունների հանդեպ կայունություն է նկատվել, անգամ եթե նրանք անցկացրել են բացասական հույզերով լի օրեր: Ֆրեդրեկսոնն առաջարկում է ավելի մեծ ուշադրություն դարձնել «երջանկության անգամ մանրագույն պահերին», ինչը կօգնի ազատություն տալ դրական հույզերին: «Հաճախ մենք այնքան տարված ենք լինում ապագայով ու անցյալով, որ չենք նկատում օրվա գեղեցիկը, դա կարող է մի գեղեցիկ տեսարան լինել, մեկից ստացած լավություն: Ամենաճիշտ մոտեցումն անմիջականությունն է, ճկունությունը, շրջապատի արժեքները գնահատելն է: Դա ավելի լավ է, քան նման հարցերը` «Արդյո՞ք երջանիկ կլինեմ, եթե Կալիֆորնիա տեղափոխվեմ» կամ «Արդյո՞ք ամուսնության մեջ ինձ երջանկություն է սպասում»:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol15/th_995e2ce9c17648e2a7e5e08fc12473929037-1-.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (09.01.2014) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 1117 | Տեգեր: Հոգեբանություն, Հոգեկան հանգստություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ