![]()
  kiss.am Մեզանից գրեթե յուրաքանչյուրը բախվում է այն իրավիճակին, երբ շրջապատողները չեն տեսնում մեր իրական էությունը: Ինչո՞ւ: Պատճառը պետք է փնտրել մեր վարքագծում` ժեստերի, ձայնի հնչերանգի, արտահայտչաձևերի ու դիմախաղի, և առհասարակ մեր հաղորդակցման ձևի կամ ոճի մեջ: Տարբեր ժամանակ մենք դրսևորում ենք հաղորդակցության տարբեր ոճեր, որոնց դիմում ենք ենթագիտակցաբար, ակամա: Այդ իսկ պատճառով մեր նկատմամբ շրջապատողների արձագանքը մեզ չափազանց զարմացնում է, չնայած միանգամայն համարժեք է մեր արածին: Պարզենք, թե դա ինչպես է տեղի ունենում: Հաղորդակցության մասնագետ և հրաշալի հոգեթերապևտ Վերջինիս Սատիրը նկարագրել է ընտանիքում ու կյանքում ի հայտ եկող հաղորդակցական հինգ հիմնական ոճ՝ պայմանավորված վարքագծով: Ուշագրավ է, որ այդ ոճերից միայն մեկն է հիմնավոր կերպով թույլ տալիս տեսնել ու հասկանալ մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա իրականում: Մյուս չորսը չեն համընկնում բուն էությանը, նախ նրանց մասին՝
Մեղադրողները հաճախ իրենց խոսքր սկսում են «ոչ» բառով (ընդ որում, այդ «ոչ»-ր կարող է հնչել նույնիսկ անտեղի՝ պարզապես բացականչություն): Նրանց խոսքում գերիշխում են հրամայական երանգի («արա՛», «գնա՛»), ընդհանրացումների («ցանկացած», «յուրաքանչյուր», «միշտ», «երբեք») և պարտավորեցնող այլ արտահայտություններ: Հենց նրանց շուրթերից են սովորաբար հնչում' «Դու միշտ» (այդպես ես վարվում, ամեն ինչ վայր ես գցում, մոռանում ես կարևոր բաների մասին, ինձ և այլն), «Դու երբեք» (Իմ մասին չես մտածում, ինձ չես օգնում և այլն): «Դու ամեն ինչ ինձ հակառակ ես անում: Չէ՞ որ պայմանավորվել էինք, և դու պարտավոր էիր (խոստացել էիր) դիմավորել ինձ (գալ ինձ հետ)...» և այս կարգի այլ արտահայտություններ:
Նրա խոսքում հիմնականում հնչում են համաձայնության բառեր՝ «այո», «իհարկե», «ճիշտ և ճիշտ» և այլն: Նա շրջապատողներին, անկախ սեռից, տարիքից ու ցանկությունից, դիմում է փոքրացուցիչ-փաղաքշական բառերով («փիսիկ», «ջանա», «քաղցրիկ», «մռութիկ» և այլն)՝ հաճախ հարուցելով նրանց արդարացի դժգոհությունը: Չէ՞ որ այդ արտահայտությունները հիմնականում անհարիր են իրավիճակին, ցանկությանը կամ էլ ընկալմանը այն մարդու, ում հասցեագրվում են (ասենք, ո՞ր գործրնկերր կուրախանա, եթե նրան «բալիկս» կոչեն): Ի դեպ, սիրաշահողների շուրթերին առարկաներն էլ են աղճատվում, «շորիկս», «ռումյանիկ», մինչև իսկ՝ «գրիչիկ»... Կշռադատող (կոմպյուտեր) Հենց նրանց մասին են սովորաբար ասում՝ «անհոգի», «նա մարդ չէ, այլ ռոբոտ» և այլն: Իրականում նրանք նույնքան զգացմունքային ու հուզառատ են, որքան ցանկացած մահկանացու (երբեմն նույնիսկ ավելի, քանի որ ստիպված են խստորեն զսպել ու վերահսկել իրենց զգացմունքները): Խեղկատակ (դիստրակտոր)
Իսկապե՞ս: Այդ դեպքում ես այստեղ կվայելեմ մենակությունս… Հաղորդակցվող (կոմունիկատոր) Այս վերջին՝ հինգերորդ տեսակը միշտ հարազատ է մնում ինքն իրեն ու իր մտքերն ու զգացմունքներն արտահայտում է ինչպես ինքնընկալմանը, այնպես էլ զրուցընկերներին և իրավիճակին համարժեք շարժուձևով, բառերով, դիմախաղով և ձայներանգով: Եվ շրջապատողների կողմից նրանք ընկալվում են հենց այնպես, ինչպես որ կան իրականում՝ առանց թյուրըմբռնման և աղճատման: Նայում եմ ինձ ու չեմ տեսնում Եթե դու դեռ չես կողմնորոշվել, թե հաղորդակցության ոճերից որն է քեզ ավելի բնութագրական, կամ պարզապես չգիտես, թե ինչպես ես ընկալվում շրջապատողների կողմից, և որպեսզի չհայտնվես թյարընկալման վիճակում, վարձիր անել հետևյալը.
♦ Եթե հարկավոր փնի, թերթիկի վրա առանձնացրու՛ յուրահատկություններդ: Առաջին տպավորությունը Այս ամենով հանդերձ, եթե դու շրջապատողների վրա թողածդ տպավորության խնդիրներ չունես, սակայն բացասական պահեր են եղել որևէ կոլեկտիվում կամ կոնկրետ մարդու հետ, ապա հավանական է՝ ինքդ մեղավոր չես, քանի որ հաճախ անձին գնահատում են դիպվածով, ուշացումը, չափազանց բարձր խոսակցականը, հագուստի անհաջող ընտրությունն ու այս կարգի այլ բաներն ընկալվում են որպես մարդու ամբողջական նկարագիր: Պատճառր աոաջին տեսաէֆեկտն է, որ հաճախ է դառնում անհատի գնահատման սխալների աղբյուր: Օրինակ, եթե դու, լինելով խիստ ճշտապահ, պատահաբար ուշացել ես նոր աշխատատեղում առաջին իսկ օրը (կատարյալ քաոս, առաջ երբեք քեզ հետ նման բան չէր պատահել) և դեմհանդիման դուրս եկել նոր պետին, ով, ամենայն հավանականությամբ, քեզ կգրանցի անկարևոր աշխատակիցների ցուցակում:
Այդուհանդերձ Եթե ստեղծվել են իրավիճակներ, որտեղ դու ակամա սխալ ես ընկալվել, և քո էությունը ճիշտ չի գնահատվել ապա հիշի՛ր, որ ամեն դեպքում ինքնընկալումը ու դրական ինքնազգացողությունը ամենակարևորն են. դա հանգեցնում է նաև շրջապատում ճիշտ ինքնաներկայացման: Չմոռանանք, որ բարի հրեշտակը Մոխրոտիկին ոչ միայն գեղեցիկ հագուստ, կոշիկ ու արդուզարդ տվեց, այլև՝ հրաշքի զգացողություն, որն էլ նրան օգնեց կյանքի այդ տոնին հարմար զգալ իրեն: Հակառակ դեպքում «վառարանից դուրս եկած աղջկան» ոչ ոք չէր նկատի նույնիսկ նոր զգեստով, եթե նա իրեն համարեր առավոտից երեկո անշնորհակալ բարեկամուհիների համար տքնելու պարտավոր նույն աղախինը: ԹԵՍԹ. Իսկապե՞ս ճանաչում ես քեզ Կգայթակղվե՞ս շատ փող աշխատելու առաջարկով. Կարողանո՞ւմ ես ծիծաղել քո իսկ թերությունների վրա. նեղ շրջանակում՝ մի գուցե, բայց ոչ հասարակության մեջ- 2 Երբ գործը գլուխ չի գալիս, մեղադրում ես մերձավորների՞ն. Ըստ քեզ՝ ի՞նչն է կարևոր համատեղ կյանքում. Կարո՞ղ ես ապրել աշխարհից կտրված վայրում. Կհանդգնե՞ս խիստ համարձակ շոր հագնել. Մի՞շտ ես ձգտում աոաջինը լինել. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ 7-11 միավորի դեպքում. Ողջունում ենք. չես վախենում ինքդ քեզ բաց աչքերով նայելուց: Փորձում ես հաղթահարել սեփական թերություններդ, ինչն ինքնավստահություն է ներշնչում և հոգեկան անդորր բերում: 12-16 միավորի դեպքում. Իրատես ես: Պատկերացումներդ սեփական անձի մասին միանգամայն հստակ են: ճանաչում և ընդունում ես թույլ և ուժեղ կողմերդ: Վստահ ես սեփական ուժերի վրա: 17-21 միավորի դեպքում. Առայժմ համարձակություն չես ունեցել քննադատաբար նայելու սեփական անձին, այնուհանդերձ գիտես, որ շատ դժվարությունների պատճառն ինքնախաբեությունն է: Ձգտի՛ր ինքդ քեզ հետ անկեղծ լինել, եթե ցանկանում ես հաջողության հասնել:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1755 |
| | |