10 խորհուրդ ամուսնական կյանքն ավելի ջերմ դարձնելու համար
![]()
  kiss.am Ցանկացած կին վաղ թե ուշ բախվում է իրավիճակի, երբ ամուսնու զգացմունքներն այնքան բուռն չեն, ինչպիսին էին նախկինում: Որքան էլ ամուսնական կյանքը երջանիկ թվա, ժամանակի հետ կիրքը թուլանում է, դուք ավելի ուշ-ուշ եք իրար վայելում անկողնում, երբեմն ջղագրգիռ եք միմյանց հանդեպ: Եվ հենց այդ ժամանակաշրջանում դուք պետք է կարողանաք պահպանել ձեր ընտանիքը, թարմացնել զգացմունքները, որպեսզի ձեր հարաբերությունները լիակատար ճգնաժամի մեջ չմտնեն:
![]() Ահա 10 խորհուրդ զգացմունքներն ավելի ջերմ դարձնելու համար, որոնք հիմնված են հոգեբանների, սեքսոլոգների և պարզապես փորձառու կանանց խորհուրդների վրա:
Սեքս
![]() Հիշեք, որ սեռական բավարարվածությունից է կախված ձեր բավարարվածությունը ամուսնական կյանքից: Եթե դուք գոհ եք ձեր ինտիմ հարաբերություններից, ապա ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի նաև մյուս ոլորտներում: Իսկ եթե առօրյայում կարողանում եք ներդաշնակ շփվել, ապա սեքսի հարցում էլ ոչ մի խնդիր չի լինի:
«Երես տվեք» իրար
Բազմաթիվ կանայք թույլ են տալիս միևնույն սխալը: Նրանք չեն կարողանում զերծ մնալ փնթփնթանությունից, անընդհատ արտահայտում են դժգոհություն, հաճախ հանդիմանում այս կամ այն հարցի շուրջ` բացարձակ մոռանալով քնքշանքի մասին:
Հիշեք, թե ինչպես էիք ժամերով զբոսնում այգիներում ու համբուրվում լուսնի տակ, ինչ սիրով էիք սուրճ մատուցում անկողնում… Այն կանայք, ովքեր չեն զլանում քնքշություն և ուշադրություն ցուցաբերել սիրելիի հանդեպ, անկողնում կրքի թուլացման խնդիր չեն ունենում: Ինչքան շատ նրբություն և քնքշանք նվիրեք միմյանց, այնքան սիրառատ կլինեն ձեր հարաբերությունները:
Սիրով մի' զբաղվեք, երբ հոգնած եք
![]() Աշխատանքային խնդիրները տուն մի' բերեք
Ոչ մի դեպքում աշխատանքի հետ կապված խնդիրները մի
![]() Ակնարկեք սիրելիին ձեր ցանկության մասին
![]() Փորձե'ք միշտ տարբեր լինել
Հաճախ, սեքսով զբաղվելիս, կանայք կիառում են փաղաքշանքի, հպումների միևնույն ձևերը, որոնք ըստ նրանց, հարյուր տոկոսանոց արդյունք են տալիս: Պետք է մտածել, որ հնարավոր է` եթե մարդուն ամեն օր կերակրեն միևնույն կերակուրով, այն հոգնեցնի: Այդպես և սեքսի մեջ է… Փորձեք միշտ տարբեր լինել, բազմազանություն մտցրեք ձեր սեռական կյանքի մեջ: Ձեր «մենյուն» թող միշտ նորացված լինի:
Ամուսնուն ընկերուհու մի' վերածեք
Հիշեք, որ ամուսինը չպետք է լինի ձեր ընկերուհին, քանի որ նա առաջին հերթին տղամարդ է, ում անհրաժեշտ է գայթակղել և անվերջ հմայել: Չարժե պատմել նրան, օրինակ, թե ինչ կրեմ եք գնել կամ քանի ավելորդ կիլոգրամ եք հավաքել: Մի սպասեք, թե նա կսկսի պնդել, թե հիանալի տեսք ունեք. սովորաբար նման դեպքերում տղամարդիկ լռում են: Նրանք հավատում են ձեր խոսքերին և արդյունքում միգուցե ավելի մարած ձգտումով պառկեն ձեր կողքին: Հիշեք, չէ՞ որ երբ նոր էիք ծանոթացել, դուք նրան ամեն ինչ չէիք պատմում: Ուրեմն` նույնը արեք և հիմա:
Հումոր մտցրեք հարաբերություններում
Նախկին կիրքը վերադարձնելու համար դուք պետք է ծիծաղեք: Օրինակ` տանը աշխատելու կամ թերթ կարդալու նրա խորացած պահին անսպասելի հայտնվեք մերկ կամ կիսամերկ: Պատկերացրեք` ինչպես նա կզարմանա ու կսկսի ծիծաղել, քանի որ նման բան ընդհանրապես չէր սպասում: Եթե ձեր ամուսինն ունի հումորի զգացում, մի վախեցեք նմանատիպ ինչ որ «խաղեր տալ»:
Ընդհանուր հիշողություններ
![]() Ֆլիրտ (սիրախաղ)
Բոլոր կանայք կարողանում են ֆլիրտի մեջ մտնել անծանոթ տղամարդկանց հետ: Բայց շատ ավելի դժվար է անել դա սեփական տղամարդու հետ: Առօրեական հոգսերի արդյունքում դուք հաճախ մոռանում եք, որ ԿԻՆ եք: Աշխատեք սեքսուալ լինել, չէ որ դուք կարողանում եք դա… Ինչ-որ տեղ հյուր գնալուց առաջ նրա ականջին կրքոտ շշնջացեք, թե ինչպիսի գիշեր է սպասում նրան ավելի ուշ: Սեղանի շուրջ նստած ժամանակ երբեմն-երբեմն անտես հպվեք նրա ոտքերին: Ծիծաղեք նրա կատակների վրա, բոլորից աննկատ «չարաճճի» համբուրեք նրա ականջի բլթակը, հաճելի խոսքեր ասեք… Դուք կգիտակցեք, որ ձեր կիրքն ու զգացմունքները ոչ մի տեղ էլ չեն կորել: Պարզապես մոռացել էիք, որ նա այն նույն տղամարդն է, իսկ դուք կին եք:
Հուսով ենք` այս 10 խորհուրդների շնորհիվ դուք ավելի կթարմացնեք ձեր հարաբերությունները և բազմազան կդարձնեք սեռական կյանքը:
Հաջողություններ ձեզ: Եվ մի խուսափեք «փորձարկումներից»:
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 8819 |
| | |