kiss.am Բոլոր նրանք, ովքեր իրենց մաշկի վրա զգացել են ամուսնալուծության չարչարանքները, երդվում են, որ այլևս ոչ մի դեպքում զագս չեն գնա: Բայց, այդուհանդերձ, գործնականում բոլորն էլ ծրագրում են նոր ամուսնություն: Եվ մեծագույն մասը նոր փորձ է ձեռնարկում՝ ցանկանալով երջանկություն գտնել ամուսնության մեջ: ժողովուրդն ասում է՝ երկրորդ ամուսնությունը «քո կողմից է»: Եվ սրա մեջ ճշմարտություն կա, քանի որ հասուն սերն արդեն այն անկասելի տարերքն ու անսանձելի կիրքը չէ, որոնք առկա էին պատանեկության տարիներին:
Եվ շատ ես ուզում հավատալ, որ այն արդեն հիասթափություն չի բերի... Սակայն երկրորդ անգամ ամուսնացողների խնդիրները նույնիսկ ավելի շատ են, քան նրանց, ովքեր առաջին անգամ են ճաշակում ամուսնության բերկրանքը: Հոգեբանների կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ նախորդ ամուսնության փորձն ազդում է ներկա ամուսնական հարաբերությունների վրա: Դեռ ավելին, շատերը կրկնում են նույն սխալները, որոնց պատճառով նախորդ ընտանեկան կյանքը չէր հաջողվել: Մի՛ կրկնիր հին սխալը Առաջին փորձի անհաջողության մեջ ավելի հաճախ մեղադրում են նախկին ամուսնուն: Բայց գիտնականները եկել են այն հետաքրքիր եզրակացության, որ բաժանվածների մեծագույն մասը, անկախ տարիքից և սեռից, նոր կյանքի րնկեր է րնտրում հենց նրան, ով անչափ նման է նախորդին, ումից բաժանվել է... Ոչ, նոր ընտրյալն արտաքնապես նախկինի կրկնօրինակը չէ, սակայն անձի կառուցվածքային առումով նման է նրան: Ո՛չ սեռական և ո՛չ էլ նյութական, այլ հենց ամուսինների միջև գոյություն ունեցող հոգեբանական լարվածությունն ու փոխըմբռնման բացակայությունն են ներկա ամուսնալուծությունների մեծ մասի պատճառը: Եվ եթե այս ամենը հասկանայինք սկզբում, չէին լինի արցունքներ, ցնցումներ, բաժանում: Մինչդեռ հարկավոր էր խորհրդածել, թե ձեր ընտրյալի որ գծերը չեն համընկնում ձեր խառնվածքին, ինչու եք կորցրել փոխրմբռնումր: Դա տեղի չի ունեցել, և դուք սխալ եք համարում հանդիպումն ու ամուսնությունը ձեր զուգընկերոջ հետ, որպեսզի հետո հանդիպեք ճիշտ նրա նման մեկ ուրիշի... Անցյալին գերի Երկրորդ ամուսնության ժամանակ կան և ուրիշ վտանգավոր հանգամանքներ: Որքան այն երկարում է, այնքան սկսում են մոռացվել նախկին ամուսնության հետ կապված տհաճ պահերը: Եվ նախկին ամուսինն արդեն չի թվում տաղտկալի, բռնակալ եսասեր: Դե, ի՞նչ անենք, որ մեկ-մեկ խմում էր, ձեռքերին ազատություն տալիս... ախր, խանդում էր, ուրեմն՝ սիրում էր: Տանը ոչնչով չէր օգնում, սակայն լավ փող էր բերում... Նմանատիպ ևս մի քանի հուշեր, և նա, ով «իր հոգին բերանն էր բերել», «իր կյանքը կերել», արդեն համարյա թե հրեշտակ է թվում: «Չարժեր բաժանվել, համբերեի՝ ամեն ինչ լավ կլիներ»,- վճռում է «աչքերը բացված» կինը, մանավանդ, եթե ներկա ամուսնու հետ հարաբերություններն այնքան էլ բարեհաջող չեն... Առաջանում են մի վագոն անլուծելի խնդիրներ, չէ՞ որ հիմա ապրում է նոր ամուսնու հետ, մինչդեռ շարունակ հիշվում է հինը: Նախկին վիրավորանքները մոռացվել են, դատարկ բաներ են թվում, առաջին ամուսինն արդեն ո՛չ հարբեցող է, ո՛չ կնամոլ ո՛չ ժլատ: Ներկա ամուսինը համեմատվում է նախկինի հետ, և համեմատությունը, իհարկե, նորի օգտին չէ... Հնարավոր է նաև ուրիշ տարբերակ... Հիշելով անցյալը` վերլուծում եք իրադրությունր` սկսելով նկատել այն, ինչ նախկինում չեք նկատել: Դուք հասկանում եք, թե երբ և որտեղ եք կորցրել պահը ու ճկունություն հանդես չեք բերել: Սկսում եք հասկանալ «զիջել» և «խոնարհվել» բառերի տարբերությունը: Շատ հոգեբաններ խորհուրդ են տալիս ավելի հաճախ մտածել «Ես ի՞նչը ճիշտ չեմ արել» հարցի շուրջ, որպեսզի նոր ամուսնության ժամանակ չկրկնվեն հին սխալները: Սակայն նման ինքնավերլուծությունները երկար չպետք է շարունակվեն, այլապես ամենուր ձեզ հանցավոր կզգաք... «Թռիչքների» վերլուծում Սա հարկավոր է անպայման անել, եթե որոշել եք կրկին ամուսնանալ: Վերլուծեք, թե ինչու՞ նախորդ ամուսնությունը հասավ բաժանման, նախկին ամուսնու բնավորության ո՞ր գծերը խանգարեցին ձեր փոխըմբռնմանը, և արդյո՞ք դրանք այն գծերը չէին, որոնք սկզբում ձեզ դուր էին գալիս: Եվ, վերջապես, ինչու՞ են ձեզ գրավում հենց այդ տիպի մարդիկ և ինչու՞ նրանց հետ ընդհանուր լեզու չեք գտնում: Աշխարհում ամուսնալուծված տղամարդկանց և կանանց 80%-ը կրկին ամուսնանում է: Բայց այդ ամուսնությունների 60%-ը շուտով քայքայվում է: Ընդ որում, երկրորդ ամուսնությունը շատ ավելի վաղ է քայքայվում, քան աոաջինը՝ մոտակա 5 տարիների ընթացքում: Սակայն, եթե այս սահմանագիծն անցած է, ապա ամուսնությունը դառնում է հավերժական: Հոգեբանները դա բացատրում են զույգի տարիքային գործոնով՝ ժամանակ քիչ է մնացել, և ոչ ոք չի ուզում մենակ մնալ: Այդ պատճառով նրանք հաշտվում, հարմարվում են իրենց «կեսի» սխալների հետ, իսկ դա, շատ հաճախ, փոխարինում է սիրուն և փոխըմբռնմանը:
Իրավաբանական խորհրդատվություն
Շատ ցավալի է, երբ քայքայվում է տղամարդու և կնոջ փոխադարձ սիրո, հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված դաշինքը: Բայց քանի որ դա մեր կյանքի իրողությունն է, մենք ուզում ենք պարզաբանել ամուսնալուծության հիմքերը և կարգը: Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 14 հոդվածի՝ ամասնալուծությունը կատարվում է' Ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ-ում, եթե՝
Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝
Ի՞նչ պետք է հաշվի առնեն նրանք, ովքեր փնտրում են իրենց սերը 10 պատվիրաններ երջանիկ հարաբերությունների համար Ինչպե՞ս երջանկացնել տղամարդուն Ընտանեկան ճգնաժամ / Ամուսնալուծություն
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1983 |
| | |

