Սեքս-բացահայտումներ, որոնք տղամարդն անում է կյանքի ընթացքում
  Kiss.am Կյանքն անդադար աճի գործընթաց է. մեզնից ոչ ոք լույս աշխարհ չի գալիս որոշակի փորձի պաշարով: Նույնը վերաբերում է նաև սեքսուալ կյանքին. փորձը գալիս է ոչ միանգամից, այլ տարիքի հետ. հմուտ սիրահարներ դառնում են միայն նրանք, ովքեր տարեցտարի աշխատում են իրենց վրա: Անկասկած, այս հարցում կարող են օգնել համապատասխան գրականության ընթերցումը, ինտերնետով տեսադասընթացների դիտումը կամ հատուկ տրենինգների հաճախումը, բայց անձնական փորձն այս դեպքում ավելի արժեքավոր է: Կյանքի ընթացքում տղամարդն իր համար սեքս-բացահայտումներ կանի և որքան շուտ ազատվի տարածված կարծրատիպերից, այնքան լավ իր համար:
![]() Բացահայտում 1. «Կինոսեր» Սիրո արվեստը, որ ցուցադրվում է մեզ էկրաններից էրոտիկ ֆիլմերի հերոս-հերրոսուհիների կողմից, ոչ ավելին է, քան բեմադրված գեղեցիկ տեսարան: Երիտասարդ տղաները երբեմն կարող են զարմանալ, թե ինչքան հեշտ ու պարզ է ամեն ինչ հաջողվում դերասանների մոտ և թե ինչու է իրենց զուգընկերուհին ոչ բավարարված: Նման հակասությունների պատճառով անփորձ սիրեկանները բաժանվում են, որպեսզի գտնեն այնպիսի զուգընկերուհիների, ինչպիսիք «կինոյում են», և, իհարկե, նորից հիասթափվում: Բացահայտում 2. Չափսը կարևոր չէ Նույն պոռնոֆիլմերում դերասանները կարող են պարծենալ իրենց արական արժանապատվության չափսերով: Սովորական մարդիկ համեմատում են դրանք իրենցի հետ և սկսում բարդույթավորվել: Բայց ժամանակի հետ կատարում են այն բացահայտումը, որ չափսն այդքան էլ կարևոր չէ, կարևորը սովորելն է` ճիշտ օգտվել նրանից, ինչով օժտել է քեզ արարիչը: ![]() Բացահայտում 3. Տարիքային նախընտրություններ Երիտասարդ տղաները ձգտում են իրենց հասակակից աղջիկներին, ինչի արդյունքում գալիս է փորձը: Աստիճանաբար սկսում են գիտակցել, որ իմաստ չունի լավ սիրուհի փնտրել երիտասարդ աղջիկների մեջ: Միայն որոշակի տարիքի կինն է ընդունակ ուսումնասիրել տղամարդուն և հասկանալ` ինչպես նրան ավելի շատ հաճույք պատճառել: Բացահայտում 3. Անաչառ գնահատական Երիտասարդ տարիքում տղաները հորմոնների իսկական հարձակման են ենթարկվում: Նրանց գիտակցությունը թմրած է մշտական սեքսուալ ցանկություններից, ինչն, ի դեպ, հաղորդում է աներևակայելի վստահություն սեփական ուժերի հանդեպ: Միայն ավելի մեծանալու հետ զուգահեռ է գալիս այն գիտակցումը, որ շաբլոն պահվածքն ու ֆանտազիայի բացակայությունը հաճախ խանգարել են ծանոթանալ «ջոկող» աղջիկների հետ, և չափից շատ ջանք է ծախսվել «մեկ օրվա աղջիկների» վրա:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2485 |
| | | |||||||||

