Կեղծ սեռական խանգարումների մասին
![]()
  Սևադա Հակոբյան ![]() ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ,
սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար,
դոցենտ Սևադա Հակոբյան
![]() ![]() Այս խանգարումների ժամանակ, իհարկե, մեծ նշանակություն ունի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով երիտասարդների՝ սեռակրթության մասին գիտելիքների ստանալը տարբեր լրատվական աղբյուրներից, որը, հնարավոր է, ենթադրի նաև դեզինֆորմացիա: Եվ դրանից է, որ սեքսոլոգիայում մենք արձանագրում ենք նույնիսկ պաթոլոգիաներ, հիվանդություններ, որոնք պայմանավորված են սեռական կյանքի մասին ապատեղեկատվությամբ: Այս կամ այն ֆիզիոլոգիական երևույթը, որը կարող է տվյալ տարիքային խմբում դրսևորվել տվյալ երիտասարդի մոտ, և որը նորմայի սահմանում է, կարող է սխալ ընկալվել և դառնալ սեքսուալ պաթոլոգիայի պատճառ, եթե տվյալ անձնավորությունը չունենա համապատասխան գիտելիքներ՝ ֆիզիոլոգիական երևույթի ճիշտ մեկնաբանման համար կամ որևէ մի տեղեկատվական աղբյուրից ստանա սխալ պատկերացումներ կամ գիտելիքներ: Սա, իհարկե, շատ հատկանշական է և ավելի մասսայական բնույթ է կրում:
Հաճախ են հանդիպում նաև մաստուրբացիաների մասին ունացած սխալ պատկերացումների հետևանքով առաջացած սեքսուալ խանգարումները: Օրինակ՝ գոյություն ունեն մաստուրբացիաների տեսակներ, որոնք համարվում են ֆիզիոլոգիական և տարիքային որոշ խմբերում այն դրսևորվում է 90-92% դեպքերում, բայց երիտասարդը, չունենալով համապատասխան գիտելիքներ կամ հարցնելով հասակակիցներին կամ ավագ ընկերներին, որոնք ճիշտ չեն կարողանում մեկնաբանել տվյալ երևույթի ծագումնաբանությունը և նշանակությունը, կարող է դեզինֆորմացիայի պատճառով տվյալ երիտասարդի մոտ հետագայում առաջանալ վախ սեռական հարաբերություններից, կանանց մոտ՝ վագինիզմի երևույթներ, որոնք էլ պայմանավորված լինեն սեռակրթության ժամանակ տեղ գտած որոշակի դեֆեկտներով:
Ինֆորմացիոն աղբյուրների բազմազանության պատճառով ներկայումս նկատվում է վիրտուալ փոխհարաբերությունների աճման տենդենց, որոնք, իրենց հերթին սահմանափակելով մարդկանց միջանձնային փոխհարաբերությունները, հետագայում կարող են պատճառ դառնալ նաև սեռական կյանքում սեքսուալ աններդաշնակությունների առաջացման և այլ պաթոլոգիաների ձևավորման համար:
Այս կոնտեքստում մեծ նշանակություն է ձեռք բերում սեքսոլոգիական խորհրդատվությունը, որի ընթացքում բավականին լրջորեն հետազոտվում են պացիենտի հոգեսեռական զարգացման էտապները, պարզաբանվում են բոլոր ֆիզիոլոգիական երևույթների մանրամասները, և ևս մեկ երիտասարդ կամ երիտասարդ ընտանիք խուսափում է կեղծ սեռական խանգարման «զոհը» դառնալուց:
Խորհուրդ ենք տալիս դիտել/լսել նաև... Սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառներ Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել Սեռական անկարողություն. հարցուպատասխան Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3277 |
| | |