![]()
  kiss.am Դժվար թե որևէ մեկը չհամաձայնի այն մտքի հետ, որ ամուսնությունը յուրաքանչյուր մարդու կյանքում ամենակարևոր իրադարձությունն է: Այդ պատճառով էլ բոլոր դարերում մարդիկ հորդորել են երիտասարդներին ամուսնանալ և ընտանիք կազմել: Իսկ այն մարդիկ, ովքեր չէին ցանկանում իրենց անձը և կյանքը կապել գիմենեյան ամուսնական կապերով, ստիպված էին քննադատություններ լսել իրենց հասցեին և պատիժներ կրել: Այսպես, օրինակ, անտիկ Հունաստանի որոշ քադաք-պետություններում չամուսնացած տղամարդիկ նույնիսկ բարևի չէին արժանանում, երբեմն էլ նրանց զրկում էին քաղաքացիական իրավունքներից:
Եվրոպական շատ ազգերի մոտ երկար ժամանակ պահպանվում էին այնպիսի ավանդույթներ, ինչպիսիք էին «ամուսնություն վիճակահանությամբ»՝ կեսկատակ-կեսլուրջ վիճակահանություն-ամուսնությունը: Եթե տվյալ բնակավայրում չամուսնացած տղամարդկանց և աղջիկների թիվը գերազանցում էր նորման, վերջիններս անցնում էին տոնընտրությանը: Վիճակահանությամբ ընտրվում էին զույգեր, որոնք պետք է միասին պարեին, զբոսնեին, նվերներ պատրաստեին և հոգ տանեին միմյանց մասին: Այսպիսի «կեղծ սիրահարվածությունը» ակնկալում էր զույգերի հետագա հարաբերությունների լրջություն, կապվածություն, որը կհանգեցներ ամուսնության: Իսկ թե շարունակվում էր կամակորությունը, դաժան պատիժները սպասել չէին տալիս: Ուշադրություն, գերմանացիները չամուսնացած և ամուսնության չձգտող տղամարդկանց ստիպում էին յուրաքանչյուր նշվելիք տոնի համար գնալ անտառ ու մեծ քանակությամբ ցախ բերել: Ֆրանսիայում և Հունգարիայում չամուսնացած տղամարդկանց համար հանգիստը անցնում էր բավական «շքեղ»: Երեկոյան մարդիկ հավաքվում էին տվյալ տղամարդու տան մոտ և բարձրաձայն երգում հեգնական և անվայել խոսքերով լի երգեր: Բայց սա դեռ նախերգանքն էր. կուլմինացիան հավկիթներ և փտած լոլիկներ շպրտելու արարողությունն էր: Այնպես որ, նման վերաբերմունքին կարելի էր դիմանալ մեկ, երկու, առնվազն յոթ օր, բայց ոչ ավելին: Եվ ինչ էր մնում անել... Բնականաբար գտնել հարմար հարսնացու և ամուսնանալ: Այսպես թե այնպես, ամուսնությունն իսկապես կարևոր է յուրաքանչյուր մարդու համար, հատկապես, երբ այն գիտակցված է: «Ամուսնացիր, ինչ էլ, որ լինի: Եթե հանդիպես լավ կնոջ, կլինես բացառություն, եթե վատ, ստիպված կլինես դառնալ փիլիսոփա»,-ասում էր Սոկրատեսը: Հարգելի' տղաներ, հետևեք փիլիսոփայի խորհրդին, ամուսնացեք ձեր ընտրած կնոջ հետ և դարձեք բացառություն:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1387 |
| | |