kiss.am Տղամարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքում Հարվարդի գիտնականները պարզել են, թե երբ են կանայք ավելի սեքսուալ ու գրավիչ երևում հակառակ սեռի ներկայացուցիչների համար:
Գիտափորձը, որին մասնակցել են 114 տղամարդ, և որը անցկացրել են Հարվարդի համալսարանի լավագույն մասնագետները, թույլ է տվել պարզել, որ տղամարդկանց վերաբերմունքը կանանց հանդեպ փոխվում է` կախված եղանակից: Այսպես, ձմռան շրջանում կանայք ավելի սեքսուալ են թվում: Գիտնականները հարցման մասնակիցներին առաջարկել են նաև գնահատել կանանց գրավչությունը տարվա տարբեր եղանակներին: Հետաքրքիր է, որ կանանց վերաբերմունքը տղամարդկանց հանդեպ կախված չէր եղանակից, իսկ ահա տղամարդիկ յուրովի են գնահատել ու ներկայացրել կանացի մարմնի կազմվածքի գրավչությունն ու սեքսուալությունը: Այդպես էլ գաղտնիք մնաց, թե տղամարդկանց ինչպե՞ս է հաջողվում այդ ձմեռային հաստ հագուստների տակից զննել կանանց մարմնի կազմվածքը: Ամերիկացի հոգեբանների բրիտանացի գործընկերները պարզել են, թե կանայք շաբաթվա հատկապես որ օրն են նվազագույնս իրենց ինքնավստահ զգում, որը նշանակում է նաև` պակաս գրավիչ ու սեքսուալ լինել: Պարզվում է, որ շաբաթվա միջին հատվածում, իսկ ավելի կոնկրետ` չորեքշաբթի օրը, կանայք իրենց դժբախտ, հոգնած ու ծեր են զգում: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2928 |
| | |
