Տելեգոնիա, երբ երեխան նմանվում է ոչ միայն կենսաբանական հորը, այլև...
![]() Շատ կանայք ունեն այն կարծիքը, որ սեռական կյանքում զուգընկերը պետք է լինի միայն մեկը: Դե իսկ որոշ կանայք էլ այս հարցին երբևէ կարևորություն չեն տալիս` ունենալով այնքան զուգընկեր, որքան պահանջում է կյանքը: ![]() Իհարկե, եթե հաշվի առնենք սեռական հարաբերության ընթացքում տարածվող հիվանդությունները, պարզ է, որ տարբեր զուգընկերների հետ սեռական ակտ ունենալը բացասական ազդեցություն կունենա: Սակայն կա նաև մեկ այլ հանգամանք. ոչ մի կին, ով ունի միայն մեկ զուգընկեր, երբեք չի կարող ապահովագրված լինել տարբեր սեռավարակներից, քանի որ դրանք կարող են փոխանցվել իր միակից, ով սեռական հարաբերություն է ունենում նաև այլ կանանց հետ: Սակայն երբ այս ամենը դիտարկում ենք տելեգոնիայի տեսանկյունից, պարզվում է, որ կնոջ արգանդում զարգացող երեխան ստանում է ոչ միայն իր գենետիկական հոր էներգիան, այլև բոլոր այն զուգընկերների, ովքեր երբևէ սեռական հարաբերություն են ունեցել երեխայի մոր հետ: Եվ զարմանալին այն է, որ տելեգոնիայի հետևորդները պնդում են, թե տվյալ երեխան լինում է ավելի խելացի և բանիմաց, քանի որ նրա հայրը մեկն է, սակայն էներգիա և ինֆորմացիա փոխանցողները մի քանիսը, կախված, թե քանի զուգընկեր է ունեցել իր մայրը նախկան հոր հետ սեռական կապի մեջ մտնելը: Տելեգոնիայի մասին հայտնի է եղել դեռևս Արիստոտելի ժամանակներում, և հենց նա է առաջինը սահմանել այս թեորիան. Մեկ տղամարդուց հղիացած կինը, ով նախկինում սեռական հարաբերություն է ունեցել այլ տղամարդկանց հետ, կծննդաբերի երեխա, ով նման կլինի ոչ միայն կենսաբանական հորը, այլ նաև բոլոր այն տղամարդկանց, ում հետ կինն ունեցել է սեռական կապ: Այսինքն` յուրաքանչյուր տղամարդ, սեռական հարաբերություն ունենալով որևէ կնոջ հետ, նրա օրգանիզմում թողնում է իրենից ինչ որ մի մասնիկ, որը հետագայում անցնում է կնոջ արգանդում զարգացող երեխային: Իհարկե, այս դեպքում հայրը նա է, ում սպերմատոզոիդը միաձուլվում է ձվաբջջի հետ: ![]() Արիստոտելն այս թեորեմին ճշգրտություն տալու նպատակով նախ փորձեր է անցկացրել կենդանիների հետ: Հետագայում տելեգոնիայի հետևորդ դարձավ Դարվինը: Նա վստահեցնում էր, որ կնոջ ծննդաբերած երեխայի կյանքում ամենակարևոր տեղն զբաղեցնում է կնոջ սեռական կյանքի առաջին տղամարդը: Յուրաքանչյուրիս համար ճշմարիտը մեկն է, իսկ թե այս դեպքում որն է ավելի հավաստի` տելեգոնիան, թե գենետիկան, որոշեք ինքներդ: Իհարկե, գիտությունն այս փաստը հերքում է, իսկ ահա էզոտերիկայում (միստիկայում ) համարվում է, որ տելեգոնիան իրական է, քանի որ սեռական հարաբերության ժամանակ փոխազդեցություն է լինում ոչ միայն ֆիզիկական մարմինների, այլև էներգետիկ դաշտերի միջև: Ամեն դեպքում ինձ համար գաղտնի է մնում այն, որ շատ հաճախ, նույնիսկ չեմ կարողանում անտեսել և չափազանց զարմանում եմ, թե ինչպես կարող է մի մարդու շարժումները կամ աչքերը կամ նույնիսկ ձայնը այդքան նման լինել մեկ ուրիշի ձայնին, աչքերին ու շարժումներին, եթե նրանք երկուսով բարեկամական ոչ մի կապ չունեն, ու նույնիսկ միմյանց չեն ճանաչում: Ու թերևս միստիկան թաքնված է մարդու առաջին բնակավայր հանդիսացող մայրական արգանդում:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2052 |
| | |