Տելեգոնիա` «առաջին տղամարդու էֆեկտ»
 

   Սևադա Հակոբյան

«Տելեգոնիա` «առաջին տղամարդու էֆեկտ», երբ հիշվում է առաջին տղամարդը Տելեգոնիան (tele- հեռու, gonos-ծագում). ենթադրում է սերնդի ֆենոտիպի՝ արտաքին հատկանիշների վրա առաջին սեռական զուգընկերոջ հեռակա ազդեցությունը: Գոյություն ո՞ւնի արդյոք «առաջին տղամարդու էֆեկտ» ֆենոմենը: Արդյո՞ք կնոջ առաջին սեքսուալ կապը անդարձելիորեն անդրադառնում է նրա հետագա երեխաների վրա, որոնք ծնվել են այլ տղամարդկանցից, պետք է արդյո՞ք ընդունել տելեգոնիայի օրենքները, ինչի՞ է հանգեցնում սեքսուալ հեղափոխությունը…
 
«Տելեգոնիա` «առաջին տղամարդու էֆեկտ»
 
Արդյո՞ք կնոջ առաջին սեքսուալ կապն անդրադառնում է նրա հետագա երեխաների վրա, որոնք ծնվել են այլ տղամարդկանցից. սեքսապաթոլոգ 
 
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը
 
 
Տելեգոնիայի երևույթը հայտնաբերվել է դեռևս 250 տարի առաջ: Առաջին հետազոտությունները կատարել են Չ.Դարվինի ժամանակակից պրոֆեսոր Ֆլինտի և Ֆ.Լե-Դանտեկի կողմից, այնուհետև 1960 թ. Եվրոպայում արդեն հաստատվեց, որ տելեգոնիայի էֆեկտը տարածվում է նաև մարդկանց վրա, և ավելին, ժառանգվում են ոչ միայն առաջին սեքսուալ պարտնյորի արտաքին հատկանիշները, այլև որոշակի դեպքերում նաև նրա հիվանդությունները՝ վեներական, հոգեկան և արյան հիվանդությունները: Անմիջապես այս երևույթի հաստատումից հետո ողջ գործընթացը և հետազոտությունների արդյունքները գաղտնիացվեցին:
 
Երևույթի առավել զանգվածային դրսևորմանը ականատես եղանք 1980թ. Օլիմպիադայից հետո, երբ սովորական ռուսական ընտանիքներում սկսեցին ծնվել երեխաներ, որոնք նման չէին իրենց ծնողներին՝ նեգրոիդ և նեղ աչքերով երեխաներ, և այն պարագայում երբ ծնողները չեն դավաճանել իրար: Դա բարձրացրեց զարմանքի մեծ ալիք և փորձեցին հասկանալ ինչ է կատարվել. Պարզվեց որ դա տելեգոնիայի երևույթն է , երբ աղջիկը իր առաջին սեռական հարաբերությունը ունեցել էր այլ ազգի տղամարդու հետ:
 
Ի՞նչպես կարող են առաջին սեռական զուգընկերոջ սպերմատոզոիդները ազդեցություն ունենալ ոչ իր կենսաբանական սերնդի վրա. Գոյություն ունի կնոջ սեռական ուղիներում սպերմայի ֆիզիոլոգիական կոնսերվացիայի տեսությունը, երբ սերմնաբջիջները տևական ժամանակ կարող են պահպանել իրենց բեղմնավորող ունակությունները.այս երևույթը կենսաբանական մեծ կարևորություն ունի և կարիք կա հետագա հետազոտման:
 
Անկանոն սեռական կապերը, որի մասին նշվել է նաև հին ժամանակներում, կարծում են, նպաստում են մարդկանց այլասերման, դեգրադացիայի: Կրոնը /քրիստոնեություն, մուսուլմանություն/ այս հարցերում եղել է միշտ սկզբունքային՝ պահանջելով հոգևոր և սիրո վրա հիմնված անխախտ միություն/ ընտանեկան միություն/:
 
Ժամանակակից վիրուսոլոգիան հաստատում է այդ տեսակետը. Ներկայումս հաստատված են 50 տեսակի դանդաղ վիրուսային ինֆեկցիաներ, որոնք շրջանառում են մարդկանց մոտ, որոշները նպաստում են բնածին արատների և ձեռքբերովի հիվանդությունների առաջացմանը (շաքարային դիաբետ 1-ին տիպ, սուր լեյկոզ,կոլագենոզներ, շիզոֆրենիա,տարածուն սկլերոզ և այլն):
 
Այս ամենից կարելի է անել եզրակացություններ. դեռահասների մոտ էմոցիաների կառավարման գործընթացը թույլ է, ուստի ներդաշնակ կլինի այն զարգացումը, երբ երիտասարդի մոտ արդեն ձևավորված կլինեն բարոյական արժեքները, կկայունանան հորմոնալ պոռթկումները, երբ զգացմունքները կղեկավարվեն գիտակցությամբ, այդ ժամանակ արդեն կարող են վայելել իսկական սերը, զգալ բարձրագույն էմոցիաների և զգացմունքների ամբողջ սպեկտրը: Իհարկե տելեգոնիայի տեսությունը չի կարելի համարել գիտականորեն հաստատված փաստ, մեծ թվով գիտնականներ չեն տեսնում որևէ հիմնավորում, գտնում են, որ այն հակասում է կենսաբանության և ժառանգականության մեզ հայտնի բոլոր օրենքներին. ինչևէ, այն որոշակի զսպման գործառույթ է իրականացնում՝ կանխելու դեռահասների անկանոն սեռական շփումները և դրանից բխող հետևանքները:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/xary2/arajintxamarduefekttelegonia.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Admin (04.08.2013) | Հեղինակ: Սևադա Հակոբյան W
Դիտումներ: 6076 | Տեգեր: սեքսի ուղեցույց, սեքս անել, լինել լավ սիրեկան, սեքսի գաղտնիքներ, ներդաշնակ շփում անկողնում, բավարարել կնոջը, dmc, սեքս, որակյալ սեքս | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ