Կանանց սեքսուալ ֆանտազիաները
 

   Kiss.am

Եթե մարդը սեքսուալ ֆանտազիաներ է ունենում, ապա լիբիդոն նրա մոտ ավելի շատ է: Այս առանձնահատկությունն ավելի վառ արտահատվում է կանանց մոտ. այն կանայք, ովքեր հաճախ են տրվում սեքսուալ ֆանտազիաների, ավելի կրքոտ են ու ավելի շատ սեռական բավականություն են ստանում: Կանայք, ովքեր տրվում են սեքսուալ ֆանտազիաների գրգռված ժամանակ, ամենայն հավանականությամբ հեշտանք կապրեն սեռական ակտի վերջում:
 
Կանանց սեքսուալ ֆանտազիաները
 
Սեքսուալ ֆանտազիաներ սիրով զբաղվելիս կանայք ունենում են նույնքան հաճախ, որքան տղամարդիկ: Պետք չէ մտածել, թե կինը լավ չի զգում տվյալ տղամարդու հետ, եթե իր ֆանտազիաներում ներկա է մեկ ուրիշը:  Ֆանտազիան ընդամենը օգնում է կնոջը սրել երևակայությունը: Կինը կարող է բոլոր առումներով գոհ լինել իր տղամարդուց, պարզապես ֆանտազիան մեծացնում է հեշտանքի ուժգնությունը և հաճույքի զգացողությունը:
 
 
Ի՞նչ են տեսնում կանայք և տղամարդիկ իրենց ֆանտազիաներում
 
1. Տղամարդիկ հակված են պատկերացնել իրենց մի քանի սեքսուալ զուգընկերուհիների հետ միաժամանակ: ֆանտազիաներում նրանք սիրում են փոխանակվել ընկերուհիներով: Այն դեպքում, երբ կանայք հիմնականում մնում են մեկ տղամարդու հետ (թեև լինում են բացառություններ):
 
2. Տղամարդիկ կենտրոնանում են սեքսի որևէ կոնկրետ ձևի կամ մարմնի մասի վրա: Կանայք սովորաբար դժվարանում են «դասավորել» իրենց ֆանտազիան «ըստ դարակների»: Դրանք վառ տպավորություններ են կամ որոշակի սցենար: Կանացի ֆանտազիաներում հիմնականում բացակայում է զուգընկերոջ սեռական օրգանների  «պատկերը» (տղամարդկանցը՝ հակառակը): Կանայք ֆանտազիաներում կենտրոնացած են իրենց զգացմունքային ռեակցիայի վրա՝ տղամարդու որոշակի գործողություններին ի պատասխան: 
 
Կանայք հազվադեպ կարող են նկարագրել «նրան», բայց կարող են մանրամասն տալ սեփական կերպարի նկարագրությունը՝ ընդհուպ հանդերձանքն ու այլ պարագաներ: Բացի այդ՝ կանայք  կարող է հաճույք ստանան՝ խոսելով այն մասին, թե ինչ զգացողություններ իրենց փոխանցեց ֆանտազիան:
 
3. Կանանց ֆանտազիաների բնորոշ գծերից մեկը ռոմանտիկ իրադրությունն է՝ կղզի, ծով, անտառ, էկզոտիկ ծաղիկներ, ջրվեժ, լուսնի լույս և այլն: Բազմաթիվ կանայք նշում են նաև արտաքին աշխարհի խանգարող պարագաների բացակայությունը՝ հեռախոս և այլն:
 
4. Կանայք հաճախ պատկերացնում են իրենց սեռական ակտի պասսիվ մասնակից: Բայց դա չի նշանակում, թե ֆանտազիաներում ցանկանում են, որ տղամարդը ուժով տիրանա: Կանացի ֆանտազիաներում տղամարդը պետք է սովորաբար կարողանա «կոտրել» իրենց դիմադրությունը, իսկ հետո պահի իրեն նուրբ, զգայական, ընհանրապես այնպես, ինչպես դուր է գալիս կանանց, իսկ կոպտությունը հիմնականում դուր չի գալիս:
 
5. Կանացի ֆանտազիաներն ավելի զգացմունքային են. արտահայտում են ցանկությունը՝ լինելու նվիրված, հոգատար կողակից: Իսկ տղամարդիկ  իրենց ֆանտազիաներում հիմնականում պատկերացնում են մի քանի կանանց, անծանոթուհիների, ովքեր գալիս ու գնում են:
Չնայած նրան, որ կինը իր ֆանտազիայում տեսնում է ինչ-որ Բրեդ Փիթի՝ իրականում նրա կերպարում առկա են լինում սիրելիի գծերը, միայն թե կարծես Բրեդ Փիթի կաղապարում:
 
6. Կանայք ավելի հաճախ են ունենում միասեռ ֆանտազիաներ, քան տղամարդիկ:
 
7. Կանանց ֆանտազիաները հազվադեպ են ներառում ինչ-որ ֆետիշներ: Եթե կինը շատ է ցանկանում նոր կոշիկներ, ապա նրա ֆանտազիան չի տեղափոխվում սեքսի ոլորտ, այլ սահմանափակվում է խանութ գնալու բուռն ցանկությամբ:

Ինչպե՞ս կարող եք օգտագործել ֆանտազիաները 

 
Եթե իրար հետ անմիջական եք, և գիտեք, որ ճիշտ կհասկանաք միմյանց, ապա կիսվեք դրանց մասին: Դա կարող է օգնել իրականացնել ֆանտազիաները կյանքում:  Իսկ եթե արդեն գիտեք միմյանց ֆանտազիաների մասին, կարող եք անսպասելի անակնկալ մատուցել՝ կյանքի կոչելով:
 


Հարցեր սեքսապաթոլոգին. «Երազում հաճախակի էրոտիկ երազներ եմ տեսնում, արթնանում եմ ուժեղ դողից» 
 


 


Սեքսուալ ֆանտազիաները կարելի է իրագործել. իմացիր ավելին 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/xary2/seksualfantazianerkananc1.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Admin (03.08.2013) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 5631 | Տեգեր: սեքս անել, լինել լավ սիրեկան, սեքսի ուղեցույց, բավարարել տղամարդուն, որակյալ սեքս, ներդաշնակ շփում անկողնում, բավարարել կնոջը, սեքսի գաղտնիքներ, սեքս | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ