Տղամարդիկ և կանայք հավասարապես են սեռական մերձեցման ձգտում, բայց միշտ չէ, որ նրանց ձգտումներն ու ցանկությունները միաժամանակ են առաջանում: Ցանկալի լինելու և անպատմելի հաճույք ստանալու համար պետք է ընտրել մերձեցման իդեալական պահը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրել զուգընկերոջ կենսառիթմերը:
Սեռական ներդաշնակ կյանք սկսելու համար զուգընկերները պետք է որոշակի պատկերացում ունենան կանանց և տղամարդկանց ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունների մասին: Բու և արտույտ Ցանկությունները համատեղելը դժվար է այն զույգերի համար, որոնցից մեկն «արտույտ» է, իսկ մյուսը` «բու»: Առաջինն արթնանում է ուժերով լեցուն, իսկ երկրորդն այդ ժամանակ «լիմոնի պես ճզմված» քնած է: Եթե ամուսինների ակտիվության ժամերը գրեթե չեն հատվում, դժվար է գտնել այնպիսի պահ, որ երկուսի համար էլ սեքսը հաճելի լինի: Այդպիսի միություն ունեցողները քիչ են սեքսով զբաղվում, իրենց միայնակ են զգում, հաճախ են վիճում, երկար են իրարից նեղացած մնում: Արդյունքում` խնդիրներն ավելի են բարդանում և հանգեցնում են բաժանման: «Բուերի» և «արտույտների» միասնությունը առավել հաճախ է քանդվում, քան միևնույն կենսառիթմ ունեցող ամուսիններինը: Սեքսուալ ներդաշնակություն պահպանելու համար նրանցից մեկը կա'մ պետք է իր կենսակերպը վերափոխի, համապատասխանեցնի իր կողակցի կենսակերպին, կա'մ էլ սեքսով զբաղվի հետևյալ կերպ. այսօր իրեն է հաճելի, վաղը` ձեզ: Արշալույսի առանձնահատկությունը Տղամարդկանց մոտ վաղ առավոտյան` ժամը 6:00- 8:00-ը, տեստոստերոն սեռական հորմոնի առկայությունը միջինից 20%-ով ավելի է: Դրանից հետո մի փոքր իջնում է, իսկ ժամը 10.00-ին մոտ ռեկորդ է սահմանում` բարձրանալով 50%-ով: Իսկ կանանց մոտ այդ ժամանակ էստրոգեն սեռական հորմոնի բաղադրությունը նվազագույնի է հասնում: Ահա և սեռերի միջև ֆիզիոլոգիական կոնֆլիկտի առիթը: Վերջին ժամանակներում և' կանայք, և' տղամարդիկ ավելի զգայուն և ակտիվ են դարձել, զուգընկերների հետ հարաբերությունները բարելավելու ավելի ռեալ հնարավորություններ են տեսնում: Թեպետև երկուսն էլ ուզում են ավելի հաճախ զբաղվել սեքսով, բայց այդպես չեն վարվում, և այդ պատճառով էլ առաջանում է անբավարարվածության զգացում: Մարդիկ, փաստորեն ուզում են, որ իրենց ցանկություններն ինքնիրեն կատարվեն: Բայց մի՞թե այդպես հնարավոր է:
Ցերեկային հսկողություն Ժամը 10:00-14:00-ը տղամարդիկ հերթական հորմոնալ պոռթկում են ունենում, իսկ ժամը 16:00-ին մոտ նրանց «մարտական պատրաստվածությունը» գագաթնակետին է հասնում: Կանայք նույնպես այդ ժամին իրենց ավելի ակտիվ են զգում, որովհետև այդ պահին էստրոգենների մակարդակը բարձրանում է: Այսինքն` կրքերի աստեղային ժամն է. կանանց ու տղամարդկանց հորմոնալ ժամերը համընկնում են, իսկ սեքսը երկուսին էլ առավելագույն բավականություն է պատճառում: Սակայն կրքերի այդ ժայթքումը վրա է հասնում աշխատանքային ժամերին: Համապատասխանեցրե'ք Ձեր սեռական կյանքը կենսառիթմերին: Աշխատանքից շուտ դու'րս եկեք` ննջարանում ժամադրելով ամուսնուն: Չեք փոշմանի: 18:00-ին և' տղամարդիկ, և' կանայք ֆիզիոլոգիապես սեքսի մասին չեն մտածում: Չնայած էնդոկրինային «ներզատիչի» անկմանը, եթե առաջվա պես անկեղծ հետաքրքրություն եք ցուցաբերում միմյանց հանդեպ, ապա դա ոչ թե հորմոնների խաղ է, այլ նոր ծնված սեր: Ժամը 19:00- 22:00-ը կանայք տրամադրված չեն սեքսի, իսկ տղամարդիկ բոլորովին էլ դեմ չեն: Կեսգիշերին սիրային ճակատում հեղափոխական իրավիճակ է ստեղծվում. Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ուզում են, իսկ տղամարդիկ «չեն կարող». քնելու ժամանակն է: Բայց չէ՞ որ Դուք քնել չեք ուզում: Ամեն օր մի' կրկնեք այս ֆիզիոլոգիական «կորցրած ժամանակի մասին հեքիաթը»: Վերանայե՛ք ձեր կենսառիթմերը և բաց մի՛ թողեք շանսը: Ուղղակի ընդառա՛ջ գնացեք մեկդ մյուսին: Սառույց և բոց Սեքսով ավելի հաճույքով զբաղվում են գարնանը և ամռանը, իսկ աշնանն ու ձմռանը սեռական ակտիվությունը նվազում է (դեպրեսիա, թմրածություն, անտարբերություն): Այս ամենը հաշվի՛ առեք, որպեսզի միմյանցից չհիասթափվեք:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2641 |
| | |


