![]()
Ամեն ինչ նորմալ կլիներ, միայն թե սեռական հարցերում տարաձայնություններն ավելի հաճախ են բերում բաժանման, քան տարաձայնությունները, ասենք, արժեքային համակարգում: Որքան էլ տարօրինակ հնչի, սեքսում հոգեբանական խնդիրները ծագում են ագրեսիայի ճնշումից: Այո՛ ագրեսիայի: Չէ՞ որ ագրեսիան, սերը և սեքսը նույն մեդալի տարբեր կողմերն են:
Սեքս և ագրեսիա. նույն մեդալի տարբեր կողմերը Ե՛վ ագրեսիայի, և՛ սեքսի համար պատասխանատու են ուղեղի միևնույն հատվածները: Բացի այդ, ագրեսիայի և սեքսի դրսևորումն օրգանիզմը կատարում է միանման` արտադրելով հաճույքի` դոպամին հորմոնը: Ինչպես նաև, սեքսն ինքն իր մեջ ագրեսիայի որոշակի տարրեր է պարունակում. ներխուժում և ձգտում կուլ տալ, սիրո օբյեկտին տիրելու ցանկություն: Իսկ եթե հիշենք միմիկան և ձայները… Փոքրիկ երեխաները, ովքեր հանկարծակի սեռական տեսարանի ականատես են դառնում, կատարվելիքը միանշանակ ընկալում են որպես ագրեսիվ գործողություններ: Եվ սեռական գրգռվածությունը շատ բաներում նման է ագրեսիվ գրգռվածությանը: Սեքսով զբաղվելու ընթացքում հաճախ զուգընկերներից յուրաքանչյուրի մոտ առաջանում են ագրեսիվ ցանկություններ և ֆանտազիաներ: Գործադրել ֆիզիկական ուժ, հայհոյել, օգտագործել զուգընկերոջը/ուհուն առանց նրա մասին հոգ տանելու, ցավացնել և այդպես շարունակ: Շատ դեպքերում նման ցանկությունները ճնշվում են` որպես անընդունելի:
Թու՛յլ տվեք ձեզ ագրեսիա Եթե ագրեսիան դրվի արգելքի տակ , ապա նման հարաբերություններից վաղ, թե ուշ կհեռանա նաև սեքսը: Ճնշելով ագրեսիվ իմպուլսները` դուք ճնշում եք նաև սեռական իմպուլսները: Այնպես որ, հոգեբանական խնդիրները սեքսում խնդիրներ են հարաբերություններում ագրեսիայի արտահայտման և ընդունման հետ կապված: Եզրակացություն. Սեռական հարաբերությունները կարելի է կարգավորել, հարաբերություններին վերադարձնելով նորմալ ագրեսիան: Ուրիշ հարց է, որ ագրեսիայի դրևորումը չպետք է լինի դեստրուկտիվ: Ագրեսիայի իմպուլսների արտահայտման ամենաանվտանգ տարբերակը թույլ տալն է, որ դրանք արտահայտվեն սեքսի մեջ: Բայց դա կարելի է անել միայն փոխադարձ համաձայնությամբ,- գրում է PshyMag-ը: 7 բան, որ խանգարում է որակյալ սեքսին Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1066 |
| | |