![]()
Ինչպե՞ս են դառնում ասեկսուալներ Սեռական հարաբերություննեից հրաժարվելու պատճառները կարող են լինել մի քանիսը: Ամենածանրը` ֆիզիկական հիվանդությունն է: Մարմնի ստորին հատվածի կաթվածը, անկարողությունը, միզասեռական համակարգի հիվանդությունները կարող են սեռական գրգռվածություն չզգալու պատճառ հանդիսանալ: Դա պարտադրված հրաժարում է, սակայն մարդիկ աստիճանաբար սկսում են հասկանալ, որ դա կարելի է փոխարինել այլ բաներով: Կան նաև մարդիկ, որոնց սեռական հարաբերությունները չեն հետաքրքրում: Այն կարող է հաճույք չպատճառել և անգամ տհաճ ու «կեղտոտ» թվալ: Հաճախ նման մարդիկ ամուսնացած են, ունեն երեխաներ, սակայն սեռական հարաբերություններ ունեցել են միայն երեխաներ ունենալու համար և հետո դրանից հրաժարվել են: Նման հարաբերություններ հաճախ ծագում են այն զույգեր մiջև, ովքեր մեծահասակ տարիքում են ամուսնանում և առաջնահերթ ու կարևոր են համարում հոգևոր կապը: Սեռական հարաբերություններից հրաժարման պատճառ կարող են հանդիսանալ տհաճ զգացողությունները: Ցավը, դիսկամֆորտը, ամոթը, խղճի խայթը և այլ ֆիզիկական ու հոգեկան խնդիրները մի շարք մարդկանց համար սեռական հարաբերությունները դարձնում են ոչ ցանկալի: Նրանք չեն ցանկանում վերապրել նման զգացողություններ և փոխարենը կարևորում են այլ հարարաբերությունները: Պատահում են նաև դեպքեր, երբ մարդ սեռական հաճույք ստանում է ինքնուրույն, մենակության մեջ, իսկ զուգընկերոջ հետ չի ստանում: Այդ դեպքերում մարդ բավարարվում է ինքնաբավարարմամբ: Հոգևոր կյանքը երբեմն նույնպես պահանջում է սեռական կյանքից հրաժարում: Ասեկսուալների հարաբերությունները Ասեկսուալությունը միայն սեռական հարաբերություններից հրաժարումն է, սակայն այն չի ենթադրում հակառակ սեռի ներկայացուցչի հետ շփման բացառում: Շատ ասեկսուալներ սիրահարվում են, ամուսնանում են, սակայն կառուցում են յուրահատուկ հարաբերություններ: Առանց սեռական հարաբերությունների հոգևոր կողմը մղվում է առաջին պլան: Հոգեպես մտերիմ, իդեալական զուգընկերներ, սիրող մարդիկ՝ այդպես կարելի է նկարագրել սեռական հարաբերություններ չունեցող զույգերի հարաբերությունը: Եթե երկու կողմերին էլ դա ձեռնտու է, հաճախ դրանք երկարատև և կայուն հարաբերություններ են լինում՝ հիմնված փոխադարձ վստահության, փոխըմբռնման և հավատարմության վրա: Իհարկե, այդպիսի հարաբերությունները նման են եղբոր և քրոջ հարաբերություններին: Կան նաև զույգեր, որոնցից միայն մեկն է ասեկսուալ: Այդ դեպքում մարդիկ ցանկանում են լինել միասին, ապրում են միասին, դաստիարակում են երեխաների, ունեն համատեղ ծրագրեր: Բայց ոչ ասեկսուալ անդամը հնարավորություն է գտնում սեռական բավարարվածություն փնտրել դրսում: Եվ դա չի համարվում դավաճանություն: Հաճախ ասեկսուալը գիտի իր զույգի սեռական կյանքի մասին և հաճախ աջակցում է նրան: Ասեկսուալությունը պետք չէ շփոթել հակասեքսուալության հետ: Վերջիններս բացառում են սեռական հարաբերությունները և իրենց այդ գաղափարը ակտիվորեն քարոզում են ամենուր: Իսկ ասեկսուալները դեմ չեն սեռական հարաբերություններին, պարզապես իրենք դրանով զբաղվել չեն ցանկանում,- գրում է Lady News-ը: Սեքսի բացակայության հետևանք-հիվանդությունները Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1529 |
| | |