![]()
  Սևադա Հակոբյան Հարց. Ես ամուսնացած եմ արդեն 12 տարի, ունեմ 3 երեխա, մենք արդեն 5 տարի է ընդհատված սեռական կյանքով ենք պաշտպանվում /ամուսինս դրսում է սերմը դատարկում/։ Արդյո՞ք դա կարող է վնասել մեզ և ինչպե՞ս։ Հարցին պատասխանում է բժիշկ– սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը. Նախ Դուք պետք է իմանաք, որ ընդհատված սեռական հարաբերությունը ինչպես և մյուս բոլոր հակաբեղմնավորիչ եղանակները 100%-ով չեն պաշտպանում հղիությունից։ Ինչևէ, այս տարբերակը թերևս ամենահեշտ և ամենաէժան տարբերակն է եղածներից, իսկ ահա սեռական առողջության վրա նրա ունեցած ազդեցությամբ այն ամենավտանգավորն է մյուս բոլոր տարբերակներից։ Բանը նրանում է, որ երկարատև կիրառման դեպքում, որը վերաբերում է Ձեր դեպքին, այս ձևով հղիությունից պաշտպանվելը կարող է հանգեցնել շագանակագեղձի խնդիրների առաջացման և որպես հետևանք ազդել սերմնաժայթքման վրա։ Մյուս կողմից, հակաբեղմնավորման այս ձևը բացասաբար է անդրադառնում կնոջ սեքսուալության վրա և կարող է կնոջ մոտ առաջ բերել անօրգազմիա, սեռական ցանկության նվազում, նևրոտիկ ռեակցիաներ։ Փաստորեն պաշտպանելով Ձեր վերարտադրողական իրավունքը՝ Դուք կործանարար հարված եք հասցնում Ձեր և Ձեր կնոջ սեքսուալ առողջությանը։ Խորհուրդ ենք տալիս հակաբեղմնավորման այս ձևին դիմել միայն ժամանակ առ ժամանակ և ոչ մի դեպքում այն չդարձնել հիմնական, մշտական եղանակ։
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3821 |
| | |