![]()
Չնայած մի քիչ դժվար է տարանջատել՝ ռոմանտիկ, ընկերական, թե սեքսուալ ձգողականություն ունեք այդ մարդու հանդեպ, բայց մի բան հաստա՛տ իմացեք՝ ընկերական հարաբերությունների ժամանակ կիրքը պետք է բացակայի: Մի մեջբերում Օմիրիայի խոսքերից . «Դու գիտես, որ դու սիրում ես մեկին և նրա ներկայությունը քեզ հաճույք է պատճառում, բայց որը բավական չէ ժամադրելու կամ ամուսնանալու համար: Ի՞նչ է սա նշանակում»: Երկրորդը գրավչությունը չվերահսկելն է. այն, որ հանկարծ սեքսուալ գրավչությունը հայտնվում է ընկերների մեջ, խոսում է նրա նախահիմքերի մասին: Երբ Դուք ընկեր-ընկեր հարաբերության մեջ եք, հանկարծ այդ ժամանակ Ձեր մեջ խոսում է Ձեր կանացի կամ տղամարդկային հատվածը, որի դեպքում դժվար է գրավչությունից խուսափել: Այ հենց այս վճռորոշ պահին պետք է որոշում ընդունեք հարաբերությունների հետագա ընթացքի վերաբերյալ: Երրորդը, որը մանավանդ հայկական հասարակության համար վճռորոշ դեր է խաղում, ընկերների միջև հավասարության առկայությունն է: Բայց Օմիրիան ասում է. «Կան մշակույթներ, որտեղ տղամարդիկ ավելի բարձր են, քան կանայք: Եթե կա տղամարդկային գերակայություն, ապա կանայք ենթագիտակցորեն հակված են ընդունել հնազանդության դերը. այս դեպքում տուժում է իսկական ըներությունը, բայց հարկ է նշել, որ հասարակությունն աստիճանաբար գնում է դեպի գենդերային հավասարություն»: Շարունակությունը կարդալ այստեղ կամ հոլովակում.
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ Կին-տղամարդ ընկերությանը խանգարող հանգամանքները
Հնարավո՞ր է արդյոք ընկերություն կնոջ և տղամարդու միջև
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1413 |
| | |