![]()
  Հոգեբանություն և հարմոնիա
Երևի Ձեզանից շատերն են ծանոթ «թիթեռի էֆեկտ» արտահայտությանը: Այս արտահայտությունը մատնանշում է այն փաստը, որ հարաբերությունների վրա նույնիսկ ամենաչնչին ազդեցությունը մեծ և անկախատեսելի հետևանքներ կարող է ունենալ, այսինքն մեզնից հետո միշտ փորձենք այնպիսի դրական ազդեցություն թողնել, որ ապագայում նույն դրականը վերադառնա ավելի մեծ չափերով: Առաջինը, որ գրեթե բոլոր մարդկանց հաճելի է, խոսակցի մեջ տեսնել ընդհանուր զարգացվածություն և նաև տեղեկացվածություն ոչ միայն տեղական նորություններից, այլ նաև աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից: Երբ Դուք արդեն ունենք խոսելու նյութ, ապա անցնենք խոսակցություն սկսելուն: Շատ կարևոր է մուտքը, այսինքն խոսակցությունը սկսելը: Քանի որ ժպիտը համաձայնության նշաններից մեկն է համարվում, ապա փորձենք առաջին իսկ բառից մի փոքր ժպիտ տալ Ձեր դեմքին, այնուհետև կամաց-կամաց ժպիտը ավելի մեծացնենք, որը դիմացինին կստիպի ավելի ընդունված զգալ և այդ ընթացքում չմոռանաք նայել խոսակցի աչքերին: Խոսակցությունը կարելի է շարունակել` դիմացինին հարցեր տալով նրա անձի և հետաքրքրությունների մասին: Սա մի ձև է, որով արտահայտում ենք մեր ուշադրությունը, բայց փորձեք «փակ» հարցեր չտալ, որոնք սահմանափակվում են «այո» կամ «ոչ» պատասխաններով: Ուշադի’ր լսեք խոսակցին, քանի որ մարդիկ միշտ խոսում են այն մասին, ինչ սիրում են, և ըստ դրա էլ արդեն ավելի հեշտ կլինի Ձեզ համար կողմնորոշվել, թե ինչ ուղղությամբ կարելի է տանել խոսակցությունը: Զրույցի ընթացքում փորձեք ավելի շատ օգտագործել «դու» կամ «Դուք» բառերը, քան «Ես»-ը:
Շարունակությունը՝ կարդալ այստեղ կամ լսել հոլովակում:
HD որակով դիտել այստեղ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1141 |
| | |