BlogNews
1. Սխալ մարդկանց հետ ժամանակ անցկացնելը Հաջողակ լինելու համար անհրաժեշտ է շփվել հաջողակ մարդկանց հետ: Նրանք, ովքեր իրենք իրենց ձախողակ են համարում, մշտապես փնտրում ու իրենց ձախողումների համար արդարացումներ են գտնում: Շփվի'ր հաջողակ մարդկանց հետ ու հետևիր, թե ինչպես են նրանք առաջ շարժվում ու սովորիր նրանց քայլերից:
2. Բարդ իրավիճակներից խուսափելը Գիտե"ս, թե ինչ է տեղի ունենում, երբ փախչում ես քո խնդիրներից. դրանք պարզապես հետապնդում են քեզ: Մի պահ կանգնիր ու փորձիր կողքից նայել կյանքիդ ու տես՝ կա՞ն այնպիսի խնդիրներ, որոնք չես կարողանում լուծել կամ դրան դեմ հանդիման դուրս գալ: Եթե կա այդպիսին, ապա տես, թե որն է իրական խնդիրը ու մի բան արա այն լուծելու համար: Եթե քեզ չհաջողվի ամեն ինչ միանգամից լուծել, գոնե սկսած կլինես:
3. Մարդկանց՝ քեզ կործանել թույլ տալը Որոշ մարդիկ կան, ովքեր պարզապես կործանում են քեզ ու՝ իրենց շրջապատում բոլորին: Այսպիսի մարդիկ քիչ են, սակայն նրանց կողմից վնասն ահռելի է: Դու կճանաչես նրանց, որովհետև նրանք տրորում են երազանքներդ, ձևացնում են, թե օգնում են, երբ իրականում պարզապես կործանում են քեզ: Դու միանգամից կճանաչես նրանց, երբ կզգաս, թե որքան ճնշված ես զգում, երբ նրանք կողքիդ են:
4. Պատասխանատվություն չկրելը Մեր օրերում շատերը պատասխանատվությունը շփոթում են մեղավորության հետ: Նրանք կարծում են, որ եթե ընդունեն, որ իրենց քայլերն են ինչ-որ բանի պատճառը, ապա նրանք դրա համար կմեղադրվեն: Սա սխալ մտածելակերպ է, որը հիմնվել է հասարակության կողմից, որը ուզում է բոլորին պասիվ ու ոչինչ չանելու դիրքում տեսնել: Մարդիկ վախենում են որևէ բանի համար պատասխանատվություն կրելուց՝ վախենալով մյուսների կարծիքներից, սակայն, փոխարենը պետք է նախաձեռնող լինեք ու պատասխանատվություն կրեք ձեր արածների համար: Անգործությունն է ամենամեծ մեղքը և ո՛չ թե նախաձեռնողականությունը: Եթե շրջապատում ինչ-որ մեկին դուր չի գալիս քո եռանդն ու ակտիվությունը, ապա դու սխալ շրջապատում ես: Գտիր այնպիսի մարդկանց, ովքեր սիրում են գործել ու դուրս արի, սարեր շուռ տուր նրանց հետ:
5. Լինել այն մեկը, ով իրականում չես Երբ մյուսների հավանությանն արժանանալու համար փորձում ես լինել մեկը, ով չես, դու վնասում ես ինքդ քեզ երկու պատճառով. Առաջինը՝ դու ընդունում ես, որ արժանի չես, որ քեզ ընդունեն այնպիսին, ինչպիսին կաս, ինչը սխալ է: Ե՛վ դու, ինչպեսև մյուսները, հենց իրենց առանձնահատկություններով հրաշալի են ու արժանի ընդունված լինելու: Դու չափազանց շատ բան ունես աշխարհին տալու, եթե լինես այնպիսին, ինչպիսին կաս, որովհետև այն, ինչ կարող ես անել, չի կարող անել ուրիշ ոչ ոք... այն դեպքում, երբ շատերը ընտրում են անելու այդ միևնույն բանը մյուսների կողմից ընդունված լինելու համար:
6. Ձախողվելուց վախենալը Կյանքում չկա գոնե մեկը, ով սխալված չլինի, և հենց այդ սխալներն են, որոնք ի վերջո հաջողության են բերում. չէ՞ որ եթե չփորձես, երբեք էլ չես իմանա արդյունքը: Միակ սխալն ու իրական ձախողումը ձախողվելուց վախենալն է: Որովհետև յուրաքանչյուր քայլ, որ մենք կատարում ենք, իր արժեքավոր հետքն է թողնում մեր կյանքի վրա: Ու հենց այդ ձախումներն են, որոնց արդյունքում դառնում ենք այն, ինչ կանք: Այնպես որ, նախաձեռնող եղիր ու մի՛ թաքնվիր: Եթե թաքնվես, ոչինչ էլ չես անի ու չես հարգի քեզ դրա համար, ինչը, հավատա՛, որ կարևոր է:
7. Սպասել, մինչև որ պատրաստ կլինես Կյանքը զվարճալի է: Ամեն ինչ կարող է այստեղ լինել մի պահ ու անհետանալ հաջորդ պահին: Եթե ինչ-որ կարևոր բան ես ուզում անել, դա պետք է անել հենց հիմա, հենց այս պահին: Եվ հիշի՛ր, ոչ ոք էլ երբեք չունի պատրաստ լինելու զգացումը, և մինչ դու տատանվես ու մտածես, թե պատրաստ չես, հնարավորությունները կսպառվեն, ժամանակն էլ երբեք չի սպասի, այնպես որ, կրկին պետք է նշել` նախաձեռնող եղիր:
8. Մշտապես քեզ վերջին տեղում թողնելը Քո կյանքը մի քանի մասերի է բաժանված. բոլոր այդ մասերը պետք է հավասարակշռության մեջ լինեն միմյանց հետ, այլապես կարող են քանդվել: Ինչպե՞ս կարող ես միշտ հասնել ուրիշներին ու ուժեղ լինել բոլորի համար, երբ տկար ու ուժասպառ ես:
9. Նախանձ լինելը Նախանձ մարդիկ չարությամբ են լցվում այն մարդկանց նկատմամբ, ովքեր ունեն մի բան, որ իրենք չունեն և ուզում են ունենալ:
10. Բողոքել ու պատրաստ չլինել որևէ բան անելու՝ այն ուղղելու համար Շատ մարդիկ են բողոքում ու ավելացնում` «ոչինչ հնարավոր չէ անել»: Մեզանից յուրաքանչյուրն էլ կարող է այդպես:
11. Մտածելը, թե դու պարզապես միս ու ոսկոր ես Դու պարզապես միս ու ոսկոր չես, դու շատ ավելին ես` հոգևոր էակ: Եթե դպարզապես միս ու ոսկոր լինեիր, չէին ստեղծվի այն արվեստի աշխատանքները, որոնք այդքան ոգեշնչում են պարունակում իրենց մեջ:
12. Մյուսներին մեղադրելը Մյուսներին մեղադրելը սխալ է ու բացասական, սուտ է, որով մենք ինքներս մեզ խաբում ենք: Յուրաքանչյուր բան, որ մեր կյանքում պատահում է, մեր քայլերի ու մեր ընտրության հետևանքն է: Եվ եթե ինչ-որ բան սխալ է, սա դեռ չի նշանակում, որ վատ մարդ ենք, ո՛չ: Սխալներ բոլորս ենք կատարում ենք. դրանք մեզ սովորեցնում են ճիշտ ապրել:
HD որակով դիտել այստեղ:
HD որակով դիտել այստեղ:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1710 |
| | |
