Ձեր երեխան արդեն դպրոցական է
  Kiss.am ![]() Մարդն արդեն 7 տարեկան է: Սա նշանակում է, որ նա այլևս այն փոքրիկը չէ, որը ծնողներին ընդունում է անվերապահ հիացմունքով ու լիարժեք վստահությամբ, սակայն նա նաև դեռահաս չէ, որը մասամբ մեկուսանում է ծնողներից: Մի կողմից նա ցանկանում է, որ իրեն մեծի տեղ դնեն, իսկ մյուս կողմից էլ ավելի զգայուն է դառնում ծնողական սիրո դրսևորումների նկատմամբ:
Կյանքում առաջին անգամ նրան գնահատում են սահմանված գնահատման համակարգով, չէ՞ որ դպրոցում ստացած գնահատականները նրա համար որոշակի իմաստ ունեն՝ ինքը լա՞վն է, թե՞ վատը: Այս բոլորը նրա կյանքում որոշակի դժվարություններ են առաջացնում: Դրանք հաղթահարելը նրա համար հեշտ է լինում, եթե զգում է ամուր թիկունքի, ծնողական սիրո և պաշտպանության առկայությունը:Երեխաները ոչ միայն բառերն են ընկալում, այլև այն, թե դրանք ինչպես են ասվում, ձայնի նրբերանգը, դեմքի արտահայտությունը, հայացքը, ժպիտը, հպումը: Այս բոլոր ոչ խոսքային միջոցներով հոգատար, սիրող ծնողները կարող են զգացմունքային մոտավորապես այսպիսի ինֆորմացիա հաղորդել. «Ինչ լավ է, որ դու հենց դու ես: Լավ է, որ դու հարցեր ես տալիս, մտածում ես: Լավ է, որ փորձում ես ինքնուրույն հաղթահարել դժվարությունները: Լավ է, որ դու կարողանում ես զգալ, արտահայտել քո զգացմունքները և բաց լինել մարդկանց հետ: Աստիճանաբար դու շատ բան կսովորես, ինքնուրույն կդառնաս: Ես հավատում եմ, որ դու կհասնես այն ամենին, ինչին ձգտում ես»:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2447 |
| | |

Կյանքում առաջին անգամ նրան գնահատում են սահմանված գնահատման համակարգով, չէ՞ որ դպրոցում ստացած գնահատականները նրա համար որոշակի իմաստ ունեն՝ ինքը լա՞վն է, թե՞ վատը: Այս բոլորը նրա կյանքում որոշակի դժվարություններ են առաջացնում: Դրանք հաղթահարելը նրա համար հեշտ է լինում, եթե զգում է ամուր թիկունքի, ծնողական սիրո և պաշտպանության առկայությունը: