Մանկական նստատեղերի ընտրության հարցում ձեզ կողմնորոշելու համար այժմ ձեր ուշադրությանը կներկայացնենք մի քանի ֆիրմաների արտադրանքներ: Առավել թանկ նստատեղերից են նորվեգիական BeSafe ֆիրմայի արտադրանքները: Այս ընկերությունը մի շարք հետազոտությունների արդյունքում բազմիցս համարվել է հաղթող: Այս ֆիրմայի Izi Comfort ունիվերսալ նստատեղը, որ կազմված է 2 մասից` գլխատակից և գոտկային մասի համար նախատեսված հատուկ բարձից, նախատեսված է 9-14 կգ, 8 ամսականից մինչև 4 տարեկան երեխաների համար: Ֆրանսիական Bebe Confort նստատեղերից կարելի է առանձնացնել Bebe Confort Trianos Safe Side-ը` նախատեսված 9 ամսականից մինչև 12 տարեկան երեխաների համար: Այս ունիվերսալ նստատեղն ամրանում է անվտանգության գոտիների օգնությամբ, իսկ երեխայի աճին զուգահեռ նստատեղը կարող է լայնանալ ու փոփոխել իր դիրքը: Մեծ Բրիտանիայում միակ մանկական նստատեղեր արտադրող Britax ֆիրման, անվտանգության հետ մեկտեղ, մեծ ուշադրություն է դարձնում նաև դիզայնին: Այս ֆիրմայի մոդելներից կարելի է առանձնացնել Britax Evolva 123-ը, որը նույնպես նախատեսված է 9 ամսականից մինչև 12 տարեկան երեխաների համար: Նստատեղն ունի սննդի և հեղուկների համար նախատեսված դարակ, ինչպես նաև ինդիկատոր` ամրագոտու համար, որի միջոցով կարող եք պարզել՝ արդյո՞ք գոտին ապահով է ամրացված, թե՞ ոչ: Մանկական նստատեղերի հիմնական տարբերությունը նրանց ամրանալու ձևի մեջ է, իսկ դրանք 2-ն են` ամրացում ամրագոտիների միջոցով և Isofix եղանակով նստատեղի միացումը մեքենայի թափքին: Մասնագետներն այս հարցում միակարծիք են, քանի որ Isofix-ը առավել անվտանգ է ու կանխում է նստատեղի շրջումը:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1502 |
| | |
