Լավագույն ֆիլմ-սիրավեպեր. Պատմություն մեր մասին / The Story of Us
 

   kiss.am




Թողարկման տարի`
1999
Ռեժիսոր` Ռոբ Ռայներ
Սցենարիստ` Ալան Զվայբել, Ջեսի Նելսոն
Պրոդյուսեր` Ֆրենկ Կապրա III, Թեմի Գլովեր, Ջեսի Նելսոն
Օպերատոր` Մայքլ Չեմեն
Կոմպոզիտոր` Էրիկ Քլեփթոն, Մարկ Շեյմեն
Մոնտաժ` Ալան Էդվարդ Բելլ, Ռոբերտ Լեյթոն
Ժանր` Դրամա, մելոդրամա, կատակերգություն
Բյուջե` $50 000 000
Տևողությունը` 95 րոպե / 01:35

Կա սահմանված մի տարածք բաժանման և ամուսնալուծության միջև: Բոլոր զույգերի մոտ էլ լինում են վերելքներ ու վայրէջքներ: Սակայն, երբ այդ վայրէջքները ժամանակի ընթացքում դառնում են ավելի ու ավելի շատ, վաղ թե ուշ  հարաբերությունները սկսում են դադարել: Կամ  միգուցե դա հարաբերությունների նո՞ր սկիզբ է:
Յուրաքանչյուր երջանիկ ընտանիքի հիմքում ընկած է փոխհասկացողությունը: Նաև գիտակցումը նրա,  որ կիրքը ժամանակի ընթացքում անցնում է, և պետք է սովորել հաբերատար հանդուրժել մեկդ մյուսին: Չէ որ այնքան հրաշալի բան է միլիոնավոր մարդկանց միջից քո կողքին ունենալ մեկին, ով գիտի, ճանաչում է քեզ  ամբողջությամբ:
Կյանքում չկան կոնկրետ սահմանումներ: Ամեն ինչ մշուշոտ է, անկանխատեսելի: Չեն լինում իդեալական զույգեր և իդեալական ամուսնություններ: Լինում են միայն երկու էակներ, ովքեր պատրաստ են ընդունելու մեկը մյուսին, այնպիսին, ինչպիսին որ կան` իրենց թերություններով և առավելություններով հանդերձ, քանի  որ նրանք սիրում են իրար:

Բենը և Քեյթը միասին են արդեն 15 տարի: Նրանք ունեն երկու հրաշալի երեխաներ, հետաքրքիր աշխատանք և մի մեծ ճգնաժամ ամուսնության մեջ: Ողջ ֆիլմը հարաբերությունների բացահայտում է: Հերոսները հարցազրույցներ են ունենում տարբեր հոգեբանների,հոգեվերլուծողների հետ, որպեսզի գտնեն իրենց հուզող հարցերի պատասխանները: Ինչու՞  է սերն անցել, իսկ անցե՞լ է արդյոք: Ի՞նչ անել, եթե ձեզ միասին պահում են միայն երեխաները, եթե դուք դադարել ենք նայել միմյանց աչքերի մեջ` այնտեղ դատարկություն, բացարձակ  «ոչինչ»  չտեսնելու պատճառով, եթե անցյալում միայն սեր, ռոմանտիկա  ու  կիրք էր, իսկ ներկայում միայն վեճեր, անհաշտություններ, նյարդային պոռթկումներ ու նոպաներ…
Գուցե  միակ ելքը, լուծումը  այն է, որ պետք է պարզապես սիրել և ընդունել իրար այնպիսին, ինչպիսին կա՞ք : Այս հարցերի պատասխաները ինքներդ էլ կգտնենք` դիտելով այս հիանալի ֆիլմը:
Անգնահատելի հումոր և փայլուն դերասանական խաղ հոլիվուդյան երկու մեծ աստղերի մասնակցությամբ:







777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol13/istoriaonas2.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (07.12.2013) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 2384 | Տեգեր: լավագույն ֆիլմ-սիրավեպեր | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ