Դեպի սիրտ տանող ուղին (խորհուրդներ կանանց)
 

   kiss.am


Երկու բան է անհրաժեշտ տղամարդուն վտանգ և խաղ: Դրա համար էլ նա ձգտում է կնոջը, որպես ամենավտանգավոր խաղալիքի (Ֆ. Նիցշե): Սակայն տղամարդկանց մեծամասնությունը անտեղյակ է կնոջ էության նրբություններին, որն էլ օգտագործելով`  կանայք կարող են ձգել նրանց դեպի իրենց:

Դեպի սիրտ տանող ուղին (խորհուրդներ կանանց)Սիրելի աղջիկներ, Ժամադրության գնալիս միշտ հիշեք, որ տղամարդկանց մեծամասնությանը դուր են գալիս դժվար հասանելի և անկանխատեսելի կանայք: Մի մոռացեք նաև, որ տղամարդիկ էությամբ նվաճող են և չեն սիրում այն, ինչն հեշտությամբ է մատուցվում: Մի զանգահարեք նրան հաճախակի, այլ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Երբեք մի հարցրեք, թե նորից երբ եք հանդիպելու: Թող նա մտածի, որ դուք այլ կարևոր գործեր էլ ունեք: Ցանկալի չէ մի քանի հանդիպումներից հետո խոսել ամուսնության, այսինքն հարաբերությունները պաշտոնապես գրանցելու մասին: 

Դա կարող է կործանարար ազդեցություն թողնել ձեր հարաբերությունների և փոխըմբռնման վրա: 
Տղամարդիկ նաև չեն սիրում, երբ իրենց մտքերը կամ արարքները հեգնանքով են ընդունվում կնոջ կողմից: Նրանք սիրում են ավելի ուժգին, երբ նկատում են, որ կանայք կարեկցանքով են մոտենում իրենց ծրագրերին: 

Երբեմն տղամարդուն դուր է գալիս կնոջ կամակորությունը, սառնությունը, որոնք լավ միջոց են նպատակին հասնելու համար: Բայց չպետք է չափը անցնել, քանի որ երբ զգացմունքները սկսեն բթանալ, կսկսեն անհետանալ նրա բարեհաճությունները, ներողամտությունը, և այդ ամենը ուղղակիորեն միայն կնյարդայնացնեն նրան:

Կարևոր է նշել նաև, որ... պետք չէ ձգտել ֆոտոմոդելի չափանիշների, քանի որ յուրաքանչյուր տղամարդ իր պատկերացումն ունի կնոջ, նրա նուրբ տեղերի, մարմնի կառուցվածքի, գեղեցկության, ինչպես նաև շարժուձևի և քայլվածքի մասին: Կարող է ստացվել այնպես, որ ձեր ընտրյալը նախընտրի այնպիսի չափանիշներ, ինչպիսին ունեք դուք…

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol16/e787932dfeb6-1-.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (07.02.2014) | Հեղինակ: kiss.am W
Դիտումներ: 1666 | Տեգեր: կին-տղամարդ հարաբերություններ, Կանայք, սեռերի հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ