09.08.2015, 12:19 | |||||||
![]()
  koketka.by Խումհար. ահա ալկոհոլի հաջող օգտագործման նշանը։ Լավ անցկացրած յուրաքանչյուր տոնին հաճախ վատ ինքնազգացողությունն է հաջորդում։
Խումհարի նշանները կանխելու համար, պետք է վերացնել պատճառը։ Հատկապես. - վերացնում ենք ցավի նշանները; - վերացնում ենք աղա-ջրային խանգարման հավասարակշռությունը; - վերականգնում ենք ուղեղի գործունեությունը: Դրա համար գոյություն ունեն բժշկական և ժողովրդական միջոցներ։ Ցավազրկող դեղամիջոցները չեն օգնի ընդհանուր թունավորման դեմ։ Առավոտյան ճիշտ ընտրված խմիչքը կօգնի հեռացնել ցավը։ Այդ կարող է լինել կիտրոնաթթվով հյութը՝ նարնջի կամ պարզապես թթու հյութը։ Իհարկե, այդ կարող է լինել պահածոյացված վարունգի կամ կաղամբի թթվահյութը։ Կօգնեն նաև կեֆիրը, թանը, կվասը։ Գոյություն ունեն նաև պարզ միջոցներ։ Դրանք են լողավազանը, տաք և սառը ցնցուղը, զբոսանքը։ Իսկ եթե ցավը չի դադարում, կարելի է ստամոքսի լվացում կատարել։ Խումհար չունենալու համար ճիշտ է սնվելը։ Շատ գիտնականներ ապացուցում են, որ անհրաժեշտ է այնպիսի մթերքներ օգտագործել, որոնք միզամուղ հատկություն ունեն. ձմերուկ, ելակ, դդմիկ, հաղարջ, տարբեր թարմ հյութեր։ Շատերի հիմնական սխալը հաջորդ օրը խմելն է, ինչպես ժողովորդն է ասում՝ խումհարվելը։ Հաջորդ առավոտյան փոքր-ինչ ալկոհոլի օգտագործումը չի կարող հեռացնել նախանշանները, այլ պարզապես կքողարկի դրանք։ Բացի այդ, այն ալկոհոլից կախվածության մեջ է գցում, իսկ դա նաև ալկոհոլիզմի նախնական շրջան է։ Ալկոհոլային խմիչքների օգտագործման շուրջ ճիշտ մոտեցումն ու լիարժեք քունը կօգնեն խուսափել ոչ միայն խումհարի նշաններից, այլև պահպանել առողջությունը։ Ինչ անել խմելուց հետո մյուս օրը վատ չզգալու համար Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 6135 | Բեռնումներ: 0
| | |