21.08.2015, 14:01 | |||||||
![]()
  Kiss.am
Հայելին պետք է ոչ թե միջանցիկ տեղերում դնել, այլ այնպիսի մի տեղ, ուր դրա առջև նվազագույնը 1-2 մետր ազատ տարածք կա, որպեսզի կարողանաք ամբողջ հասակով ձեզ տեսնել: Միջանցքում հայելին պետք է բավականին մեծ լինի: Նկատի ունեցեք, որ ա) հայելին պետք է շատ ուղիղ տեղադրել, քանի որ ցանկացած թեքություն խախտում է պատկերը, բ) գետնից մինչև հայելու վերին սահմանագիծն ընկած հատվածը առնվազն 170 սմ պետք է լինի, իսկ մինչև ստորին սահմանագիծը՝ առնվազն 50 սմ, գ) հայելու բարձրությունը, որում ձեզ կարող եք ամբողջ հասակով տեսնել, պետք է լինի 140 սմ, մինչև ծնկները տեսնելու համար նախատեսված հայելունը՝ 120 սմ, մինչև գոտկատեղը տեսնելու համար՝ 60 սմ: Հայելին առանձնահատուկ իր է մեր բնակարանում: Նախ, այյն մեր արտաքինի մասին օբյեկտիվ տեղեկություն է տալիս: Երկրորդ, ճիշտ տեղադրման դեպքում այն կարող է դիտողականորեն մեծացնել նույնիսկ փոքրիկ սենյակի տարածությունը: Երրորդ, հայելին ցանկացած բնակարանի զարդ կարող է դառնալ: Հայելին ժամանակին մաքրելը բնակարանի ընդհանուր մաքրության անհրաժեշտ գործողություններից մեկն է, և այն առավելագույն արդյունավետ կլինի, եթե հայելին հեռու դնեք ջեռուցման սարքերից, և ցանկալի է, որ դրա վրա արևի ճառագայթներն ուղիղ չընկնեն: Հակառակ դեպքում հայելին կխամրի: Որպեսզի հայելին մաքրելիս փայլի, այն շփեք 1/2-ի հարաբերությամբ նաշադիրի սպիրտի ջրային լուծույթով: Зеркала в интерьере -- хитрости и советы Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 901 | Բեռնումներ: 0
| | |